Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գայլախազի մեջ հոգի դրեցի

10:43, երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
Գայլախազի մեջ հոգի դրեցի

Գայլախազի մեջ հոգի դրեցի,
     Եվ պեծին տալով տաղս գրեցի,
     Թե նռնաքարի ճաքերս հաշվես,
     Կարմիրն ի՞նչ գույն է, ինձ էլ կհուշես։
     Հոբելիքի պես նեղանձուկ կորա,
     Քե՞զ էլ է թվում, որ կոթող դարձա,
     Արձանասյունիս էլ ոնց էլ հպվես,
     Հուշի նման է, թե չհապավես։
     Եվ սիրո պես է խանձառիս գյուտը,
     Անլույս մենության պատրանքդ է սուտը,
     Քեզ կրկնելով քանի շարանաս,
     Ինձ էլ կրճատիր, բայց չչարանաս։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1383 | 0 | 0
Facebook