Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

սպուտնիկ-1, 2

00:51, հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ.
սպուտնիկ-1, 2
    
    
Ինձ այս կյանքին բան չի կապում,
Երեկվանից խելառեցի,
Վերջին կումն եմ թասիս պարպում,
Ինքնամատույց էլ լռեցի։
Մահվան թուրմն ինձ ներարկեցիք
Եվ չափ առաք շլացուցիչ,
Ոնց խածեցի՝ չառարկեցիք,
Եվ զանց առա՝ լրացուցիչ։
Անտեսեցի ես ձեր լավը,
Չար բաներով որ ինձ չափեք,
Մեկ է, Տիրոջ ձեռքի կավը
Մարդ չդարձավ, թե կափկափեք։
Իրար բախեք կտուց ու ցավ,
Եվ երբ սիրտս չդիմանա,
Ասեք, սա էլ անհետ հանգավ,
Կամ հարբում է՝ բան չիմանա։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1614 | 0 | 0
Facebook