Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հոմերոսական ծիծաղ» արտահայտության ծագման մասին

20:29, հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
«Հոմերոսական ծիծաղ» արտահայտության ծագման մասին

«Վիքիպեդիա» հանրագիտարանի հայերենն ընդամենը տեղեկացնում է, որ այս արտահայտությունը ծագել է Հոմերոսի «Իլիական» ստեղծագործությունից, և անհասկանալի է մնում, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ «հոմերոսական»:

Արտահայտության ծագման ստուգաբանությունը հետևյալն է.

Հոմերոսն իր հիշյալ ստեղծագործության մեջ նկարագրել է, թե ինչպես են Օլիմպոս լեռան գագաթը իրենց նստավայրի վերածած աստվածները միահամուռ քրքջացել, երբ ժամանել է դարբնության ու հրաբուխների հոգնատանջ ու կաղ աստվածը՝ Հեփեստոսը:

«Իլիական» -ի առաջին երգում կարդում ենք.

«…Եվ մի անզուսպ ծիծաղով համակվեցին երջանիկ աստվածները, երբ տեսան կացարանում շարժվող Հեփեստոսին»:

«Հոմերոսական ծիծաղ» ( «rire homerique» ) արտահայտությունը բանաձևել են ֆրանսիացիները, 1825 թվականին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1590 | 0 | 0
Facebook