1251 թվականին Իննոկենտիոս 4-րդ պապը ինկվիզիցիային վերջապես թույլ է տալիս խոստովանություններ կորզելիս դիմել տանջաքննության բիրտ մեթոդներին: Կտտանքների միջոցով ձեռք բերված խոստովանությունների հիմքով ինկվիզիցիան իրավունք է ստացել դատավճիռներ կայացնել՝ սկսած գույքի բռնագրավումից մինչև ցմահ բանտարկություն: Սակայն ինկվիզիցիան այդ հիմքով իրավունք չի ունեցել մահավճիռ կայացնել: Կաթոլիկ եկեղեցուն բնորոշ երեսպաշտությամբ՝ ինկվիզիցիան, սակայն, իրավասու է եղել հերետիկոսի գործը «հանձնել» արդարադատության աշխարհիկ օրգաններին, որպեսզի դրանք մահվան դատապարտելու որոշում կայացնեն կտտանքների շնորհիվ ձեռք բերված խոստովանությունների հենքի վրա:
Եվ այս դատավարական նրբերանգը կաթոլիկ եկեղեցուն «իրավունք է տվել» հետագայում պնդելու, թե ինքը ոչ մեկին չի սպանել: