Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գլխավոր ֆաշիստը՝ «Աստծո ուղարկած մարդ»

11:06, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.
Գլխավոր ֆաշիստը՝ «Աստծո ուղարկած մարդ»
    

1929 թվականին, երբ Իտալիայի ֆաշիստ դիկտատոր Բենիտո Մուսոլինին կոնկորդատ է ստորագրել (այն հայտնի է «Patti Lateranansi» անվամբ) , Հռոմի Պիոս 11-րդ պապը Մուսոլինիին բնութագրել է որպես «երկնային նախախնամության մարդ» («Uomo della provvidenza»): Կոնկորդատով Հռոմի Սուրբ Աթոռը ճանաչվել է որպես ինքնիշխան պետություն՝ ազատելով նրան հարկերից ու մաքսային տուրքերից: Կոնկորդատը նաև երաշխավորել է դիվանագիտական անձեռնմխելիություն, իսկ Իտալիան պարտավորվել է պապական պետությանը վճարել մի գումար, որն համարժեք է շուրջ մեկ միլիարդ դոլարի: Այս հսկայական գումարը կառավարելու համար Վատիկանը վարձել է քաղաքացիական անձի՝ Նոգարին, որը մի քանի տարի անց Վատիկանի ունեցվածքը մեծացրել է 10 անգամ: Այս անձնավորությունը նաև հիմք է դրել «բիզնես» -ում Վատիկանի շահագրգռվածությանը՝ այդ բիզնեսում ընդգրկելով զենքի գործարանների ձեռքբերումը, հակաբեղմնավորիչ միջոցների արտադրությունը, զենքի առևտուրը և այլն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
775 | 0 | 0
Facebook