Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այնպես որ քեզ անհույս խաբել են

10:52, ուրբաթ, 06 օգոստոսի, 2021 թ.
Այնպես որ քեզ անհույս խաբել են
    
Այնպես որ քեզ անհույս խաբել են,
Աչքերիդ արցունք են նկարել,
Թե անգամ քո սիրուց հարբել են,
Տրփանքի ցոլքերն են նվաղել։
Ինչ անենք, թե արդեն մշուշ է,
Նույն ճամփով ոչ դարձի, ոչ գնա,
Այն կնոջ համար էլ շատ ուշ է,
Քեզ այնտեղ սպասող և չկա։
Մի հյուսիր հեքիաթդ անավարտ,
Կամ պատմիր, բայց վազող ջրերին,
Սիրո մեջ երկուսն են անաղարտ,
Թե Ցավ կա, ծրարիր դարերին։

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1598 | 0 | 0
Facebook