Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թե զորք կապես, սպասալար

08:31, ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
Թե զորք կապես, սպասալար
    
Թե զորք կապես, սպասալար,
Մայրը որդուն չհամբուրի,
Մի սրտաչափ ցավի համար
Կուրծքը ծեծի համասփյուռի։
Քո կրածը պարտություն է,
Վերևից են վախդ չափել,
Ծնկի չգաս․․․ էլի՞ նույնն է,
Ու՞մ մեղքերը չես պարտակել։
Բա չգիտե՞ս, որ Այբ-ից Քե
Մահաբերի լրիվ լիցք է,
Մի ցուցիչ կա, թե զինվում են,
Մի օր անշուշտ կկրակեն։
Էս կռիվը չի դադարել,
Անմիջոց ես, թե հապաղես,
Մեզպեսներին ջուրն է տարել,
Թե որ ջուրը չի ճապաղել։
Մի հնար կա, որ հաջողես,
Փոքր Մհեր՝ սպառազեն,
Նրա ոտքի տակի հողն ես,
Հրամանք տուր, ասա ի զեն։
Ագռավաքար ու Մեծամոր,
Սա է հայոց փառքի ճամփան,
Թշնամի են, թե մերձավոր,
Հասկանում են ուժի գամման։

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1404 | 0 | 0
Facebook