Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այս անձայնության ծեսս երկարեց

11:11, երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ.
Այս անձայնության ծեսս երկարեց
    
Այս անձայնության ծեսս երկարեց,
Անթեքելի էր ճամփան սայթաքուն,
Աղերսանքներիս կինը կարկամեց,
Նա էլ սեր չուներ ամենքից թաքուն։
Մտքերիս մեջ էր և դիմադարձին,
Ակնաբյուրեղիս կեռվածքից շեղված,
Ալեկոծուն էր, երբ առանց վրձին
Կայծակախառն էր, թեև անթեղված։
Եվ իբրև բորբոք հույզ՝ իրողություն,
Եվ իբրև աղոտ, թանկ հիշողություն,
Ճերմակիս վրա սևախայտ դեկոր,
Այս հատված կյանքիս սրբագիր բեկոր։
Եվ իբրև հին տուրք, քանքարիս մի չափ,
Մի խտիտ ծավալ, մի սեր՝ գրկաչափ,
Անշոշափելի իմ երանություն
Եվ երանավետ իմ թափուրություն։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
895 | 0 | 0
Facebook