Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արծաթ և ոսկու, բառերի հարգը

10:46, երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ.
Արծաթ և ոսկու, բառերի հարգը
    
Արծաթ և ոսկու, բառերի հարգը,
Նաև տաղերի պսպղուն շարքը,
Անհնարինն է դառնում ակնհայտ,
Եթե թերթում եք էջերս անգայթ։
Անվերջ փոքրերի հավակնոտ շարքը՝
Սուրբն առաքինի, լիրբը անառակ,
Նույն պարբերությամբ թե անց են կենում,
Մեկը գալիս է, ուրիշը՝ գնում։
Եվ գիրն է մնում, մարդու երանին,
Սուսեր ես պարզել, թե եռաժանի,
Գիրն է աշխարհիս ցավը խախալում,
Մեկի տարածը այլ մեկն է խլում։
Ուրիշի փորձը թե հաշվի առնենք,
Մեղքը ում շունն է, որ չբացառենք,
Եվ մոտարկում ենք դրվագ առ դրվագ
Կյանքն ինչպես որ կա՝ կյանքն է պատրվակ։
Աքսիոմատիկ է ցանկացած փաստարկ՝
Կոնստանտ է միայն սերը բացարձակ,
Եվ անհայտների հարաճուն շարքում
Սիրո գիրն է, որ ոչ ոք չի հերքում։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
945 | 0 | 0
Facebook