Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես փորձեցի քեզ սիրելով մաքուր մնալ

11:23, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
Ես փորձեցի քեզ սիրելով մաքուր մնալ
    
Ես փորձեցի քեզ սիրելով մաքուր մնալ,
Քո երկնքում՝ գյուտի նման՝ ինքնահնար,
Հորինեցի սիրո ուրիշ մի պատմություն,
Չիմացա, որ ցավն է միայն հազարագույն։
Ես փորձեցի քեզ պաշտելով երկրպագել,
Քո խորանում, աստղերի տակ, անդիմադիր,
Հնարեցի քո սրբերին, որ չեն պարել
Մահվան պարն իմ երկրի վրա կեղծ ու պատիր։
Ես փորձեցի քեզ գորովել, որ էլ չատեմ,
Սրտիդ կորը շոշափելով որ չհատեմ,
Ստինքներիդ բացն եմ հիմա մտաբերում,
Հաղարջակնի ճաքերն էլ են կաթոտ բուրում։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
979 | 0 | 0
Facebook