Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քեզ վերևնե՜րն են հարիր հավատա՛

14:11, չորեքշաբթի, 23 դեկտեմբերի, 2020 թ.
Քեզ վերևնե՜րն են հարիր հավատա՛
    
    

*

Հերթական անգա՜մ վերընթերցում եմ քեզ,

Հերթական անգա՜մ զարմանում,

Որ դեռ անցյալից մա՜ս-մաս տրոհվում ես,

Բայց դեռ ապրո՜ւմ ես, ապրո՜ւմ ես,

Ապրո՜ւմ…

*

Թե նման ապրելը կյա՜նք ես համարում՝

Դավաճան ձեռքերով աչքերդ փակած,

Ուրեմն խարխափո՜ւմ ես այս լիրբ աշխարհում

Քո մահապարտի դերի մեջ մտած:

*

Ժամանա՛կ ունես ա՛չքդ բացելու-

Շո՛ւրջդ նայելու անվարան,

Բռնցքվի՛ր նորից վերև՜ հառնելու-

Քեզ վերևնե՜րն են հարիր հավատա՛:

*

Թե շարունակես բաժանվել մա՜ս-մաս՝

Գայլի երախով ստամոքս մտնելո՜ւ,

Շատ շուտով ա՛զգ իմ դու կվերանա՜ս

Ինչպես շատ ազզգե՜ր այս լիրբ աշխարհում…


    

Ս. Հարությունյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3364 | 0 | 0
Facebook