Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայրը որդուն կոչ է արել կյանքը նվիրաբերել հանուն պատվի պահպանման

16:45, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
Մայրը որդուն կոչ է արել կյանքը նվիրաբերել հանուն պատվի պահպանման

Մահացու վտանգի պահին ճապոնացի միջնադարյան ռազմիկը նամակ է գրել մորը.

«Եթե ես առաջիկա մարտում ընկնեմ, կնշանակի քեզնից շուտ կմեռնեմ ու այդ պատճառով կողբամ նույնիսկ շիրմահողի տակ: Իմ սիրտը վշտով է համակված»:

Մոր պատասխանը հետևյալն է եղել.

«Հնուց մինչև այսօր ռազմիկների տներում ծնվածները հոգածու են եղել ո՛չ թե իրենց կյանքին, այլ պատվին: Նրանք մտահոգվել են իրենց կնոջ ու երեխաների համար, վշտացել են իրենց հորից ու մորից բաժանված լինելու համար, բայց և այնպես չեն վարանել զոհաբերել իրենց թանկագին կյանքը, որովհետև մտածել են իրենց տոհմի մասին և ծանակված լինելը մեծագույն անարգանք են համարել:

Եթե դու անվնաս պահես ինձնից ստացած մարմինդ, դրանով կարտահայտես որդիական սերդ, իսկ եթե կատարես պարտքդ և փառաբանության արժանացնես անունդ բոլոր ժամանակներում, այդ սերն առավել ուժգին արտահայտած կլինես»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2014 | 0 | 0
Facebook