Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փոքրիկ տաղանդները

MAR
Հեղինակ`
MAR
14:51, շաբաթ, 27 ապրիլի, 2013 թ.
Փոքրիկ տաղանդները

Գիշերվա ժամը 5-ն է: Լույսը կամաց-կամաց բացվում է: Եվս մի երկու ժամ և լույսը կբացվի: Լույսը բացվելուն պես` իր հնչեղ ձայնով աշխատաավոր մարդկանց կարթնացնի աքաղաղը, և նրանք նոր եռանդ և ուժ ստացած` կսկսեն իրենց ծանր ու դյվար, բայց միևնույն ժամանակ հաճելի աշխատանքը: Ահա Մ...գյուղի առօրյան: Ընթերցողը կարող է զարմանալ հաճելի բառի վրա, բայց զարմանալու հարկ չկա: Այո, հաճելի: Հաճելի, որովհետև ամեն մեկին դուր է գալիս իր աշխատանքը: Իսկ նա, ով ոչինչ չի անում և ուրիշի հացն է ուտում, նրան հաճելի չէ այդ հացը: Այդ հացը կարծես բկումն է մնում, բայց մեկ է, էլի չի աշխատում: Չի աշխատում, որովհետև հարիր չի համարում աշխատանքը իր համար: Բայց, ինչևէ սրան մենք կանդրադառնանք ավելի ուշ:


    

Մենք ներկայացրինք հասարակության մի խավը միայն: Այն խավը, որը սովոր է աշխատել և իր սեփական քրտինքով վաստակել իր հացը: Հիշենք հայկական այն ասացվածքը, որտեղ ասվում է` «»: Միթե ճիշտ չէ?Ճիշտ է և այն էլ շատ ճիշտ է: Միթե ծուլությունից դրդված չէ, որ մարդիկ չարիք են գործում: Իհարկե, ծուլությունից է:

Իսկ հիմա տեսնենք, թե կյանքն ինչպես է ընթանում հասարակության մյուս խավի մեջ:


    

Գյուղի կենտրոնում գտնվում է տանուեր Միկիչի տունը` շրջապատված հրաշագեղ այգիներով: Այդ այգիները կարծես դրախտ լինեն: Այնտեղ մտնող մարդն այլլևս չի կարողանում դուրս գալ այնտեղից: Իսկ~տունը: Մենք` հայերս մի լավ դարձվածք ունենք` «»: Երբ մարդ մտնում է նրա տուն, իսկույն բարևը մոռանում է: Մոռանում է, որովհետև իր կյանքում տեսած չէ այնպիսի շքեղություն, ինչպիսին տիրում է Միկիչի տանը: Ամեն կողմից տունը զարդարված է ամենաընտիր իրեղեններով: Տունը բավականին մեծ է: Մեծ է նաև տանուտեր Միկիչի գերդաստանը: Նա ունի 5 որդի, որոնք բոլորն էլ ամուսնացած են, բացի Ստեփանից, որը Միկիչի զավակների մեջ ամենակրտսերն էր: Նրանք մարմնավորում էին հասարակության այն խավը, որտեղ ամեն ինչ հիմնված է փողի, հարստության, ունեցվածքի վրա: Հարգանքը, պարզ, մարդկային հարաբերությունները անհասկանալի էին նրանց համար: Ամեն մեկը մտածում էր, թե ինչպես անի, որ բոլորը նախանձեն իրեն:

Անշուշտ, ընթերցողը հասկացավ այն երկու խավերի տարբերությունը: Հսկայական տարբերություն, որ կա հասարակ ժողովրդի և հարուստ մարդկանց միջև: Ահա և վերջ: Այսքանը բավական է կարծիք կազմելու համար այդ խավերի մասին: Սակայն մեր պատմությունն այսքանով չվերջացավ:


    

Մի առավոտ, երբ բոլորը սկսել էին իրենց աշխատանքը, հանկարծ աղմուկ բարձրացավ: Բոլորը գնացին տեսնելու, թե ինչ է պատահել: Դրսում կռվում էին Միկիչի և նրա հարևան Սարիբեկի որդիները: Սարիբեկը Մ…գյուղի նախկին տանուտերն էր: Այժմ երկու տանուտերերի որդիները կռվում էին ինչ-որ կալվածքների համար: Մի խումբը պնդում էր, թե այդ կալվածքներն իրենցն են, մյուս խումբը պնդում էր, որ դա իրենց պապերի կալվածքներն են եղել, որոնք ժառանգաբար փոխանցվել են նրանց:

Սիրելի ընթերցող, եթե դու այժմ տհաճությամբ ես վերաբերում այդ խավին, ապա ես քեզ հասկանում եմ: Երևի դու մտածում ես, որ այդ կալվածքները ոչ մեկին էլ չի պատկանում: Եթե դա այդպես է, ապա դու ճիշտ ես: Այդ կավածները նրանց հայրերն են գողացել և այդ մարդկանց թողել ձեռնունային: Այժմ մահացել էին Միկիչն ու Սարիբեկը, սակայն նրանց որդիները շարունակում էին իրենց հայրերի դաժան գործը:


    

Մինչ նրանք կռվում էին, գյուղացի Խաչոյի տանը ամենօրյա աշխատանքից հետո, բոլորը ընթրում էին: Խաչոյի թոռները ուրախ խաղում էին, իսկ նրանց մայրերը հիացմունքով էին նայում իրանց զավակների ուրախ խաղին: Ահա, թե ինչպես էին ապրում հասարակ ռամիկները: Ինչ անենք, թե հարուստ չեն և ճոխ տներում էլ չեն ապրում, բայց նրանք ավելի երջանիկ էին, քան նրանք, ովքեր լողում են փողերի մեջ:


    

Հիմա տեսնենք, թե ինչպես վերջացավ ազնվականների կռիվը կալվածների համար: Պարզվում է, որ նրանց իշխանությունից դժգոհ մի քանի մարդիկ սպանել էին նրանց: Տղաների կռվի վայրում սփռվել էր նրանց արյունը և այդ արյունը կարծես խորհրդանշում էր նոր կյանք: Կյանք, որտեղ բոլորը հավասար են, որտեղ բոլորն ապրում են հաշտ և համերաշխ: Կյանք, որտեղ հարուստներ և աղքատներ չկան: Կյանք, որտեղ ճնշողներ և ճնշվողներ չկան:


    

Սիրելի ընթերցող, այժմ դու կարդում ես և մտածում, երանի~այս բոլորը իրականություն դառնան: Երանի մենք սա կարդանք ոչ գրքի էջերում, այլ կյանքի, իրական կյանքի էջերում: Ես վստահեցնում եմ քեզ, որ մի օր դու և ամբողջ մարդկությունը կսկսեք թերթել նոր, ավելի գեղեցիկ և նկարազարդ էջեր: Այդ էջերը կլինեն կյանքի էջերը: Եվ այդ էջերում դու կգտնես երջանկություն, միմիայն երջանկություն: Պարզապես վստահիր: Հավատա: Հավատա, որ իրականանա: Ցտեսություն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
1
4600 | 3 | 1
Facebook