Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նեգատիվ շրջապատում մնացեք պոզիտիվ

MAR
Հեղինակ`
MAR
14:59, ուրբաթ, 02 օգոստոսի, 2013 թ.
    
1. Սեփական առաքելության ձևակերպում:
Ցանկացած բարձունքի մեկնարկային կետը նպատակի մասին հստակ պատկերացումն է: Այն նկարագրում է, թե ինչի եք ձգտում:

    
2. Աֆֆիրմացիաներ:
Կյանքում բարձունքների հասնելու համար պետք է նախ և առաջ հասնեք դրանց Ձեր գիտակցության մեջ: Դա անելու միջոցներից մեկը աֆֆիրմացիաներ օգտագործելն է` դրական հաստատումների կրկնումն է ներկա ժամանակով, կարծես դրանք արդեն իրականացված փաստեր են:

    
3. Նպատակի նկարագիր:
Հարվարդի համալսարանի շրջանավարտների բավական հայտնի ուսումնասիրությունը ցույց է տալիս նպատակների ձևակերպման հզորությունները: Ըստ հետազոտությունների` շրջանավարտների միայն 3 տոկոսն ունեին հստակ ձևավորված և գրված անձնական նպատակներ:
20 տարի անց հետազոտողները ֆիքսեցին, որ այդ խմբի անդամները կուտակել են ավելի շատ նյութական հարստություն, քան մյուս 97 տոկոս շրջանավարտները միասին վերցրած:

    
4. Վիզուալիզացիա:
Արհեստավարժ մարմնամարզիկներին մարզելուց բացի, սովորեցնում են նաև մի շատ կարևոր հմտություն` պատկերացնել հաջող արդյունքներ: Սա կարող է օգտակար լինել նաև Ձեզ:

    
5. Պոզիտիվ աջակցման խումբ:
Խուսափեք անհաջողակների միջավայրից: Ձգտե´ք շփվել հաջողակ և դրական մարդկանց հետ:

    
6. Ֆիզիկական վարժություններ:
Կանոնավոր ֆիզիկական վարժությունները բազմակողմանի օգուտ են բերում` հանում են լարվածությունը, մաքրում են միտքը և ապահովում «հաղթողի կերպարը»: Կարևոր չէ ֆիզիկական վարժությունների տեսակը, կարևորն այն է, որ այն լինի կանոնավոր և Ձեզ դուր գա:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4378 | 0 | 0
Facebook