Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Առագաստային սպորտ

MAR
Հեղինակ`
MAR
11:38, երեքշաբթի, 07 մայիսի, 2013 թ.
Առագաստային սպորտ
    
Ներկայումս մարզիկները մրցում են ինչպես մեկ և երկտեղանոց, այնպես էլ կրեյսերյան (հածանավային) առագաստանավերով և 20 ու ավելի մարզիկներից բաղկացած թիմերով խոշոր առագաստանավերով:
Մրցարշավները տեղի են ունենում և՜ բաց ծովում, և՜ ափամերձ շրջաններում: Օլիմպիական խաղերում և խոշոր մրցություններում առագաստանավերի մրցարշավները տեղի են ունենում ըստ տարբեր դասերի, իսկ մրցումներն անցկացվում են խարսխավոր ազդալողաններով նշված հավասարակողմ եռանկյունաձև երթուղով:

    
Օլիմպիական խաղերում մարզիկները մրցում են «Ֆինն», «470», «Թռչող հոլանդացի», «Սոլինգ», «Տորնադո» և «Տեմպեստ» դասի առագաստանավերով։ Բոլոր դասերի նավակների համար մրցատարածությունը, որը հավասարակող եռանկյունի է, հավասար է 7, 6 միլի (14 կմ 75, 2 մ) ։ Պաշտոնական մրցումներում բոլոր դասի նավակները մեկնարկում են 7 անգամ (օրը մեկ մեկնարկ), բայց ոչ պակաս 5 անգամից։ Հաղթողները որոշվում են 6 լավագույն մեկնարկների հաշվարկով, իսկ 5 մեկնարկի դեպքում` 4-ով։ Ընդհանուր հաղթանակը տրվում է հաշվարկային մեկնարկներում ամենաքիչ տուգանային միավոր ունեցող նավակի անձնակազմին։

    
Անբարենպաստ եղանակի դեպքում մեկնարկները կարող են հետաձգվել և մեկ օրվա ընթացքում անցկացվել երկու անգամ։ Տվյալ մեկնարկում հաղթողը տուգանային միավոր չի ստանում, երկրորդ տեղին տրվում է 3, իսկ երրորդ տեղին` 5, 7, չորրորդին` 8, հինգերորդին` 10, վեցերորդին` 11, 7 և այլ տուգանային միավորներ։ Հաղթում է առավել քիչ տուգանային միավորներ ունեցող նավակի անձնակազմը։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4542 | 0 | 0
Facebook