Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մոմավառություն Մրգաշատում

Արմավիր
Մամուլի խոսնակ`
Արմավիր
13:30, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2013 թ.
Մոմավառություն Մրգաշատում


    

Ջարդեցի՜ն այնպես՝
     ոչնչի համար
     և ամե՜ն ինչի:
     Ոչնչի համար և ամեն ինչի:
     2 000 000 մարդ ի խաչ բարձրացավ,
     2 000 000 խաչ տնկվեց հողում,
     2 000 000 խաչ տապանաքարին չփորագրվեց:


    


    
    

Մրգաշատ գյուղի Վ. Ափոյանի անվան №1 միջնակարգ դպրոցի միջին և ավագ դասարաններում սովորող աշակերտները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Եղեռնի զոհերի հիշատակին:

Երթը սկսվեց ժամը 2000-ին՝ դպրոցի բակից: Ուսուցիչներն ու աշակերտները ջահերով և ծաղիկներով քայլեցին դեպի գյուղի կենտրոնում վեր խոյացած հուշաքարը: Խորհրդավոր էր գիշերվա լռության մեջ՝ քամու ցավացիր ոռնոցի ներքո՝ այնքա՜ն համեստ մոմավառությունը:

Աշակերտներին ոգևորեց պատմության ուսուցչուհու կոչ-խոսքը . «Շնաղոթքը շների երգն է, մեր աղոթքը առ Աստված է: Ապրենք հավատքով և այն հույսով, որ ընկածների արյունը՝ վրեժի խենթ ծարավ է բերում կրկին և կրկին, և անօրենը պետք է պատժվի»:


    
    
    
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
8502 | 0 | 0
Facebook