Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գարուն էր չեկած ամառ՝ Փուլ եկավ երկնակամար

00:25, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2013 թ.
Գարուն էր չեկած ամառ՝ Փուլ եկավ երկնակամար

Աշխա´րհ,
     Դու պարտք ես, պարտք ես իմ ազգին.
     Դու մասնակից ես հայոց եղեռնին,
     Երկդիմի ես, շահամոլ ու բիրտ.
     Հայոց եղեռն է ծանրացած խղճիդ
     Հայի արյունով ձեռքերդ լվացել,
     Բերանդ սրբել ու հետ ես քաշվել
     Թուրքի կապերն ազատ արձակիր,
     Քո շահն հայի գլխի հետ փոխիր.
     Լռությանդ գինն այսoր հատուցիր
     ՈՒ հին մեղքերից գոնե ազատվիր
     Այսօր անմեղի դիմակ ես հագել
     Հայկական հարցը փորձում ես կոծկե՞լ
     Հիմարի դերում ես սակայն հայտնվել.
     Թուրքը ձեռքերն առաջ է պարզել
     ՈՒ Եվրոպա է փորձում սղոսկել.
     Հերթն հիմա քոնն է դու լավ իմացիր,
     Դու հային նայիր ու քեզ օր դատիր.
     Հայն ամոթն է արար աշխարհի,
     ՈՒ մեծ ոսկորը թուրքի կոկորդի: Հենց նոր եմ եկել երթից առաջին անգամ էի մասնակցում երթին, շատ տպավորիչ էր ամեն ինչ կյանքումս չեմ մոռանա այսօրվա տեսածս, որ վրես հալ չկա դրա մասին էլ չասեմ, էտ էտքան էլ կարևոր չի, կարևոր էն էր, որ ես այսօր ինքնակամ մասնակցեցի երթին: Արամ Խաչատրյանի առձանի մոտ կային հազարավոր մարդիկ, 5 տարեկանից սկսած երեխաներ, չհաշված սայլակով մարդիկ…Դրանից բացի ինձ ավելի շատ դուր եկավ Վահան Հովհաննիսյանի խոսքերը, որ եթե թուրքը գա և մեզանից ներեղություն խնդրի դրանով չի պրծնելու, նրանք պետք է հատուցեն, այո՛, նրանք պետք է հատուցեն: Երբ վառեցին Թուրքիայի դրոշը չէք պատկերացնի ինչ աղմուկ աղաղակ էր: «Մայր էր մտնում իրիկնային արևը թեժ լույսով վառված
     Ու երգում էին ամբոխները խելագարված» ։……Դրոշը վառելուց հետո, ժողովուրդը ջահերով Ներսիկ Իսպիրյանի Ով հայոց մայրեր, այդ երգի ներքո շարժվեցին Ծիծեռնակաբերդ…Երևի պետք չի ասել, որ կային մարդիկ ուղղակի եկել էին ձևի համար….Ավելի լավա չգային քան գային ու էդպես իրենց պահեին…Հետևումս երկու տղա էր կանգնած նայում էին դրոշակներին ու ասում արա էս դրոշը Բարսայի դրոշին ինչ նմանա չէ, լավա ա տեսանք ժամը քանիսննա էսօր խաղ կա պիտի հելնեմ խաղ նայեմ, մյուս տղեն ասումա չես կարա հետո նայես, արա գժվել ես չի կարա տենց բան կյանքում լինի….Ու նրա նման տղաների շատ հանդիպեցի ճանապարհիս, որ բերանը բացած քայլում էին, թե ինչի վրա կամ ում վրա իմ մեջ դա մութ մնաց….Ուղղակի էս մարդկանց պետք ա բացատրել, որ Ծիծեռնակաբերդը դա ինչ-որ զբոսանքի վայր չի կամ ինչ-որ զվարճանալու վայր չի կամ էլ Սիրահարների այգի, որ ամբողջ ճանապարհին տղան ձեռքը գցած աղջկա ուսին օրորվելով, ծիծաղելով թե ինչի վրա չես էլ հասկանում քայլում են: Չեմ ուզում փակագծերը բացեմ, որովհետև ամաչում եմ, որ իմ ազգի ներկայացուցիչները նման ձև են իրենց դրսևորում: Ու նման անպարկեշտ պահվածքով տղաների կողքին քայլում են մեր հայուհիները և ոչինչ չեն ասում ավելին ընկերակցում են նրանց խրախճանքին…Աղջիկներ ջան, որ ձեր կողակիցները չեն դատում ուրեմն դուք նրանց բացատրեք, որ էս քեֆ-ուրախություն չի:

Հ.Գ.Բայց մեկ է, այսօրը մենք չենք մոռանա, իսկ ով մոռանա թող զույգ աչքով քոռանա:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9142 | 0 | 0
Facebook