Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 հունվարի, 2020 թ.

Հոդվածներ

Թե մոտենո՜ւմ եմ քեզ...

11:59, կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.
Թե մոտենո՜ւմ եմ քեզ...
    
    

Քայլո՜ւմ եմ դեպի քե՜զ

Ու չե՜մ հասկանում,


    

Թե սիրո՜ւմ եմ քեզ -

Ի՞նչու է ճամփաս այսքա՜ն երկարում,


    

Թե ցո՜ւրտ է ներսում -

Ի՞նչու չեմ մրսում,


    

Թե թևե՜ր չունեմ -

Այս ո՞նց եմ թռչում,


    

Երբ ձա՜յնդ եմ լսում -

Ի՞նչու եմ խառնում Աստծո՜ ձայնի հետ,


    

Թե մոտենո՜ւմ եմ քեզ -

Ի՞նչու է թվո՜ւմ, թե գնում եմ ե՜տ…


    
    

Ուզում եմ փոքրի՜կ մի բան պատմել քեզ,

Թե ի՞նչ խոսեցի քո հրեշտակի հետ,

Չէ՜, ավելի լա՜վ է էլ չերկարացնե՜մ՝

Քայլե՜մ դեպի քեզ,


    

Դանդա՜ղ ու մոլոր ա՜յն ճանապարհով

Որ ո՛չ թե մոտեցնում

Ա՜յլ հեռացնում է քեզ –


    

Դառնում է երկա՜ր,

Դժվա՜ր ճանապարհ-


    

Քանզի լա՜վ գիտեմ՝

Բոլո՜ր «վերջ» - երը

Նմա՜ն են իրար:


    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1191 | 0 | 0
Facebook