Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՅԴ ԴՈՒ՞Ք ԵՔ ԱԶԳԱՅԻՆԸ, ԴՈՒ՞Ք ԵՔ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ ԾԱԽՎԱԾ ԴԱՇՆԱԿՆԵՐ

Sona Arshuneci Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci Arshuneci
01:48, երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.
ԱՅԴ ԴՈՒ՞Ք ԵՔ ԱԶԳԱՅԻՆԸ, ԴՈՒ՞Ք ԵՔ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ ԾԱԽՎԱԾ ԴԱՇՆԱԿՆԵՐ
     ԴԱՇՆԱԿՆԵ՛Ր ՔՆԱԾ ԹԵ ԱՐԹՄՆԻ ՋՈՒՐ ԵՔ ՊՂՏՈՐՈՒՄ, ՈՐ ՁՈՒԿ ՈՐՍԱՔ․ՉԵ՞Ք ՀԱՄԱԿԵՐՊՎՈՒՄ, ՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՉԿԱՔ, ՊՈՐՏՖԵԼՆԵՐԻՑ ԶՐԿՎԵԼ ԵՔ և ԴՐԱ ՀԱՄԱՐ Ե՞Ք ԻՋԵԼ ԸՆԴՀԱՏԱԿ
     «ՀՅԴ ԳՄ հայաստանյան կոմիտեների ժողովում որոշվում կայացրել պարտիզանական հարվածներ հասցնել ներկա իշխանություններին» ․․․
     ՆՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՄԻԱՅՆ ՄԵՐ ԱԶԳԻ ԹՇՆԱՄԻՆ ԿԿԱՅԱՑՆԵՐ․․․
    
Հայաստանյան Դաշնակ պարագլուխներ այսօր ջայլամի պես գլուխներդ ավազի մեջ եք թաղել, գիտեք ձեզ ոչ ոք չի՞ տեսնում․ սխալվում եք․ տեսել ենք, տեսնում ենք ու շա՛տ լավ ենք տեսնում․ 20 տարի մեր աչքի առաջ եք եղել․ եղել եք Քոչի և Սերժի հնազանդ կամակատարները, նրանց բոլոր ապազգային քայլերի հանդուրժողներն ու քողարկողները, եղել եք երկիրի ավերի ու թալանելի անմիջական մասնակիցներն ու աջակիցները և չեմ կարծում, որ հիմա փոխվել եք․ դարձել եք հայրենասեր ու ազգայի՞ն և ձեզ իրավունք եք վերապահում հայոց լեզվի ճակատագրով մտահոգվողի դիրքերի՞ց հանդես գալ ու այսպիսի աղմու՞կ բարձրացնել․ ասացի չէ՞, որ առաջ միամիտ էինք, ձեզ վստահում էինք, որպես ոչ բարով ավանդական ազգային կուսակցության ղեկավարների, բայց հիմա ո՞վ չի կռահում ձեր հետին մտքերը․կրկին ներքաշվել եք երկու նախքին ազգադավ նախագահների դավադիր ծրագրերը կյանքի կոչելուն և ձեր նպատակին հասնելու համար օգտագործում եք ջահել, շարքային, միամիտ դաշնակներին․ ո՞վ չգիտի, թե ո՞ր կենտրոնից եք կառավարվում, ինչ հրահանգներ եք ստանում և ու՞մ դեմ է ուղղված ձեր այս «հայրենասիրական զեղումները», այս ու՞մ եք ուզում տապալել դավադիրներ․․․այնպես որ ձեր ամեն մի մտահղացում դեռ սաղմնային փուլում եմ կռահում, թե հաջորդ քայլն ի՞նչ է լինելու, կամ ի՞նչ է թաքնված դրա տակ․․․Ափսոսում եմ, որ ձեր չեղած «հայրենասիրությամբ» մոլորության մեջ եք գցել նորաթուխ դաշնակներին և հանել քցել եք փողոց․դե ձեր երեխաները չեն, որ սրտներդ ցավի․ մրսում են, թող մրսեն, հիվանդանան, հացադուլ անեն, նստացույց անեն․․․ միայն թե կարևորը ձեր մտահղացումն իրականացնեք նրանց աջակցությամբ և հասնեք ձեր նպատակին․Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությանը, , , բայց ասեմ, քանի որ ձեր բոլոր քայլերը դեռ սաղմնային փուլում եմ կռահում, ձեր բուն նպատակը դա չէ, այլ՝ մեր Վարչապետին վարկաբեկելն է, նրա դիրքերը թուլացնելը․․․ Բայց դա միայն ձեր երազում կտեսնեք և ձեր ականջներին օղ արեք․ չմոռանաք, որ Նիկոլի ժամանակներն են, նրան ժողովուրդն է բերել իշխանության․ չշփոթեք Քոչի ու Սերժի հետ․ ձեր շանտաժը, բեմականացումները Նիկոլի մոտ չի անցնելու․․․քնած, թե արթմնի հիշեք ու ձեզ ավելորդ նեղություն մի տվեք մտնել հայրենասերի պարկուճի մեջ և դավեր նյութել ոչ միայն մեր Վարչապետի, այլ՝ աշխարհասփյուռ հայության դեմ, ով մեր ազգի առաջնորդի մանդատը վստահել է Փաշինյանին․․․ մի մարդու, որ ձեր 2 նախագահների և ձեր անմիջական աջակցությամբ թալանված, անդունդի պռկին հայտնված մեր երկիրը փրկեց պետականազրկումից, եթե ձեզ մոտ ազգայինը լիներ առաջնայինը, պետք է Նիկոլի առաջ խոնարհվեիք, նրան մեծարեիք, ոչ թե դավեր նյութեիք և ձեր այս կեղծ հայրենասիրությամբ այսչափ խայտառակվեիք և դիմակազրկվեիք․ գոնե ջահել դաշնակներին խնայեք․մի ներքաշեք ձեր խարդավանքների մեջ․
    
Սթափվե՛ք, Հայաստանյան գերագույն մարմնի պարագլուխներ․ ջուր պղտորելու փոխարեն մի մեծ փոս քանդեք, մտեք մեջը, թաքնվեք, քանի ԱԱԾ-ն ձեր յուրաքանչյուրիդ դուռը չի թակել․ քանզի դուք հավասարապես պատասխանատու եք մեր երկրի թալանին, անօրինականություններին, արտագաղթին, մեր ազգային խնդիրները փակուղում հայտնվելուն, քանզի կաշառվեցիք մի քանի պորտֆելներով, մարզպետի ու գյուղապետի աթոռներով, աչք փակեցիք թե Քոչն ու Սերժն ինչպես են երկիրը թալանում, ինչպես Քոչը «մադրիդյան սկզբունքներ» է ստորագրում և ծախում Արցախը, ինչպես է Սերժը Շվեյցարիայում կնքում ազգադավ Հայ-Թուրքական պրոտոկոլները, որտեղ Թուրքիան ճանաչում է մեր այսօրվա սահմանները, իսկ Հայաստանն էլ Թուրքիայինը․․․այսինքն մենք այլևս պահանջատեր չենք և իզուր ենք 100 տարի պայքարել մեր պատմական հողերի վերադարձի համար․․․Ամուլսարի հարցում էլ աջակցեցիք Սերժին ձեր բնապահպանության դաշնակցական նախարարներով, դուք Սերժին հավերժացնելու համար ընկաք գյուղ ու քաղաք քարոզեցիք ԱՅՈ քվեարկել «բարեփոխված սահմանադրությանը», որ Սերժը հավերժ իշխեր․․․օրհնվեր էն սահաթը, որ Նիկոլն իր քայլն արեց և ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՓՐԿԵՑ ՊԵՏԱԿԱՆԱԶՐԿՈՒՄԻՑ, ԱՅԼԱՊԵՍ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԻ ՎԱՐԿԻ ՏԱԿ ԿՔՎԱԾ ՄԵՐ ԵՐԿԻՐԻ ՊԱՐՏՔԸ ՓԱԿՎԵԼՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ և ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆԱԼՈՒ ԷՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻ ԳԱՎԱՌԸ․․․ ԲՈԼՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԴՐԱՆ ԷԻՆ ՏԱՆՈՒՄ․ և այս բոլորը ձեր աջակցությամբ, ձեր աչքի առաջ․․․ դուք ի՞նչ ազգային եք, այսքանից հետո ձեզ ազգայի՞ն եք ներկայացնում, երբ ձեզ ամենավերջին ազգադավ ծախվածի պես պահեցիք ու պահում եք առ այսօր․․․Իմ մոտ գրանցված են ձեր բոլոր ազգադավ քայլերը․ հիմա չշարադրեմ․․․ Մենք էինք մեղավոր․ միամիտ էինք ու հիմար, որ ազգային հարցերը ձեզ էինք վստահել, ձեզ՝ պորտֆելով երկիր ծախողներ, պորտֆելներ, որ ձեզ փող էին բերում, շատ փող․․․դուք բացահայտված եք․ Հիմա էս ի՞նչ կապիկություն եք անում․ էս Ինչ հիստերիայի մեջ եք ընկել, մտել եք դերի մեջ ու հայրենասիրությու՞ն եք խաղում, հայոց լեզու «պաշտող» Քոչի ու Սերժի հավերժ հպատակներ․․․ Հենց այնպես չէր, որ ժողովուրդը ձեզ մերժեց․ ինքնասիրություն ունեցեք․ պապանձվե՛ք․ մեր երկիրը հիմա տեր ունի, իսկական տեր, որ մեր երկրի ամեն մի թփին ու քարին է տեր․ մեր վարչապետն ի վիճակի է մեր երկրում եղած բոլոր կնճռոտ հարցերին ճիշտ լուծում տալու, այդ թվում և հայոց լեզվի․․․ քանզի նրա հայրենասիրությունն ի ծնե է, արյան բաղադրության մեջ և իրական հայրենատեր է․իսկ ձերը՝ կեղծ, ձեռքբերովի, հանուն շահի է․ Իրականում ձեզ համար է ասված․ մեկ բան է լինել իրական հայրենասեր, մեկ այլ բան է հայրենասիրություն խաղալ․ Դուք իրականում միանալով Քոչի և Սերժի ծրագրված դավադիր նկրտումներին, աջակցում եք նրանց և այսօր դուրս եք եկել մեր վարչապետի դեմ, զորակցելով 20 տարի ընտրակեղծիքներով իշխանություն զավթած մեր երկիրը թալանողներին, մարդասպաններին, ազգադավներին, անօրեններին․․․, որ մեր Նոր Հայաստանի պետականությունը սասանեք, երկրում տիրի քաոսային վիճակ․ ավելին՝ ձեր կեղտոտ, դավադիր խաղերին մասնակիցն եք դարձնում երիտասարդ դաշնակցականներին, որ ձեզ թիկունք կանգնեն․ մի քիչ խիղճ ունեցեք, գոնե նրանց խնայեք․․․
     Հետաքրքիր է, ինչու՞ են լռում սփյուռքի Դաշնակցական կառույցի ընկերները, միթե՞ նրանք էլ իրենց լռությամբ հնազանդորեն աջակցում են Հայաստանյան գերագույն մարմնի պարագլուխներին, որ ցնցումների մեջ պահեն ներքաղաքական կյանքը, որ երկրում տիրի քաոս և տապալվի Նոր Հայաստանի կառավարությունը․․․Մի բան, որ երազում են միայն մեր թշնամիները․․․
     Սթափվե՛ք, քանի ուշ չէ․․․
     ***
     ԱՅՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ ԱՅԴ ԴՈՒ՞Ք ԵՔ ԱԶԳԱՅԻՆԸ․ՈՂԲԱՄ ԶՁԵԶ
    
    
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս
Աղբյուրը` (օր.Մամուլ․am)
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
12055 | 1 | 0
Facebook