ԿՐԿԻՆ ՊՈՒՏԻՆԻ ԼԱՐԱԾ ԹԱԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ, ՀԱՊԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ, ԴԱ ՆՄԱՆ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՎՐԱ ՏՂԱ ԲԵՐԵԼ․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Փաշինյան ջան ես իմ հայրենիքով եմ ապրում, ամեն մի մանրուք աչքիցս չի վրիպում․հատկապես այսօր, երբ երկիրն ահավոր իրավիճակում է, (խոսքս տնտեսությանը չի վերաբերվում) մեր 2 թշնամիներն ամեն ինչի ընդունակ են, անկախ նրանից խաղաղության պայմանագիր կկնքվի՞թե՝ ոչ․ 1994-ի Բիշքեկյան զինադադարով այս 44 օրյա պատերազմն էլ չպետք է լիներ, քանզի կնքվել էր համաձայնագիր, որ պետք է Արցախի հարցը լուծվեր խաղաղ, դիվանագիտական բանակցությունների՝ Մինսկի խմբի շրջանակներում․ ինչպես տեսնում եք Ալիևն ինքն է թելադրում իր խաղի կանոնները և աշխարհը բավարարվում է լոկ օդի մեջ հնչող զսպող հայտարարություններով, ոչ մի պատժամիջոց, անգամ չունի մեղանիզմ, որ միջազգային Հաագայի դատարանի որոշումները կյանքի կոչի, բացել տա գրեթե 5 ամիս ձգվող Արցախի բլոկադան, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ են, որ իրենց Ռազմաբազաններն ամուր պահեն․․․վստահ եմ, որ դուք էլ գիտեք, և հաճախ եք ահազանգ հնչեցնում, որ Ալիևի այդ քայլերը տանում են Արցախում էթնիկ զտումների․․․ հիմա անցնեմ Թուրքիայի հետ սահմանը բացելուն․ասեմ, Էրդողանը գալով իշխանության, միշտ էլ ձգտել է հայոց ցողասպանության փաստը ջրի․անգամ ԱՄՆ-ը սենատում հրիական լոբիին էր միլիոնավոր դոլարներով կաշառում, որ ցեղասպանություն դատապարտող բանաձևերը կոնգրեսում, սենատում չընդունվեն, հիմա մենք մեր կամքով ենք օգնում․ առաջին փորձը Պուտինի հորդորով դա ֆուտբոլային դիվանագիտությունն էր, փառք Աստծո կանխվեց, այսօր մեր պարտությունն օգտագործելով Պուտինն արջի ծառայություն մատուցեց Էրդողանին և ձեզ ուղարկեց Էրդողանի մոտ, իբր մտահոգ է մեր տնտեսության հզորությամբ, նշանառության տակ առավ սահմանի բացումը, իրականում նպատակը նույնն է, օգնել Էրդողանին, որ ցեղասպանության հարցն ավելի վստահ մերժի․ դուք գայթակղվելով տնտեսությունը հզորանալու մտքից, լավ ծանր ու թեթև չեք անում կհզորանա՞ թե՞ հակառակ էֆեկտը կունենա․․․ախր փակ սահմանների դեպքում էլ ողջ Հայաստանը հեղեղված է թուրքական տարատեսակ ապրանքներով, իսկ բայց բաց սահմանի դեպքում մեր տնտեսությունը գահավիժելու է անդունդ, եղած այս մի քանի գործարաններն էլ են փակվելու, օլիգարխներն են տասնապատիկ գերշահույթ ստանալու, բերելու են թուրքական էժան ապրանքով հեղեղեն Հայաստանը․տեղական արտադրողի գործին են խփելու․թուրքն արտադրելու է հայը չարչի դարձած իրացնի, մեր ԲՈՒՀ-երն էլ կփակվեն․կերադառնան Լևոնի տարիները, երբ ընտանիք պահելու համար դասախոսը սեղանիկի առաջ կանգնած առևտուր էր անում․․․բայց կա ամենակարևոր վտանգը․ թուրքը մոլախոտի պես աճող ազգ է, որտեղ ոտք է դնում տուն է առնում, հող․ մենք հազիվ ենք մաքրել մեր երկիրը մեր թշնամուց, հիմա առանց զսպող մեխանիզմերի, նորից գալու են լցվեն և մի քանի տասնամյակը բավական է, որ հայն իր երկրում լինի փոքրամասնություն․ և ասիմիլացիայի ենթարկվի, դուք այդ վտանգը տեսնում եք Արցախում, իսկ բաց սահմանների դեպքում այդ վտանգը սպառնալու է հենց Հայաստանին․ երբ խելքի գանք, հնարավոր չի լինի նրանց հանել, որպես ժողովրդավար երկիր, միջազգային կառույցները կդատապարտեն անհանդուրժողականության համար․ մի լավ խոսք կա․ ոչ կլողամ, որ հետո՝ դողամ․․․կրկին հիշեցնեմ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի կշտամբանքը Հեյդար Ալիևին․ «Ինչու՞ ազգամիջյան բախումներ հրահրեցիք, երբ մի քանի տարի անց հայից էլ շատ դուք էիք լինելու և առանց պատերազմի էլ և ղարաբաղը և Հայաստանը մերն էր լինելու» այնքան է ազդվում Հեյդար Ալիևը, որ ամբիոնի մոտ ելույթ ունենալիս ուշաթափվում է․աչքովս եմ տեսել այդ կադրերը․․․ Օզալի խոսքերը երբեք չպետք է մոռանաք, երբ մեր դռները թուրքի առաջ բացում ենք, պետք է այնպիսի խիստ օրենքներ մշակվի, որ թուրքը մեր երկրում բույն չդնի, ձագ չհանի, այլապես մի տասնամյակ էլ չենք ձգի, մեր երկրի տերը չենք լինի․ողջ Թուրքիան կլցվի Հայաստան․ այսօր Էրդողանը Եվրոպային ստիպում է հանել վիզայի ռեժիմը, Եվրոպան չի հանում, առանց այդ էլ Եվրոպան արդեն թուրքացած է․․․ուզում եմ խոստովանեմ, Թուրքիայի հետ մերձեցման այդ քայլն արվում է հայի արժանապատվությունը նսեմացնելու հաշվին է, որ մեզ ցեղասպանողից խաղաղություն ենք մուրում, օգնելով թուրքին, որ աշխարհին ավելի վստահ ապացուցի, որ ինքը ցեղասպան չէ, պատերազմական իրավիճակում են տեղահանվել հայերը և վերջ, ու այդպես մի մե՜ծ քար է դրվելու մեկդարյա ճանապարհ անցած ցեղասպանության, և պահանջատիրության մեր պայքարի վրա․ և այդ հարցում թուրքամետ Պուտինն օգնում է Էրդողանին․․․․դրա համար էլ պինդ-պինդ պահում է Մոսկովյան պայմանագրերը, որն իր ձեռքում զենք է թուրքի դեմ․․․ հիմա անցնեմ ՀԱՊԿ-ին, որը հետնահանջ քայլ է քաղաքականության ասպարեզում և ճարահատյալ քայլ է գնահատվելու մեր թշնամիների կողմից, և թուրքն իր հմուտ դիվանագիտությամբ մեզ ձեռք մեկնած Արևմուտքին ու Եվրոպային մեկնաբանելու է, որ Հայաստանը ռուսամետ է և թքած ունի ձեր օգնության վրա․․․մեր մեջ խոստովանենք, որ երկու լարի վրա խաղալով հիասթափեցնելու ենք և Եվրոպային և ԱՄՆ-ին, այն դեպքում, որ լավ գիտենք, եթե Ալիևը փորձի կրկին հարձակվել Հայաստանի վրա, ՀԱՊԿ-ը և Պուտինը դարձյալ տեր չեն կանգնելու, մի կողմ էեն քաշվելու․․․ իսկ մենք գիտենք, որ 2022-ի սեպտեմբերի 13-ի Սյունիքի վրա Ադրբեջանի հարձակումը կանխվեց ԱՄՆ-ի շնորհիվ, այս պարագայում, որ մենք այդքան փոփոխական ենք, չենք կողմնորոշվում, եթե Աստված ոչ անի, նորից Ալիևի խելքին փչի հարձակվել, դժվար թե ԱՄՆ-ը տեր կանգնի, որտեղ ռուսն է, ԱՄՆ-ի համար կարմիր գիծ է․․․սա շատ ռիսկային քայլ էր, ՀԱՊԿ-ին բերելով, պետք է հույս չունենանք այլևս, որ նեղ իրավիճակում, այլևս Արևմուտքը մեզ տեր կկանգնի, արդյունքում Սյունիքն ենք տալու․․․ այսքան սադրանքներ թափում է մեր գլխին Պուտինը, որպես ռազմավարական գործընկեր տեր չի կանգնում, չգիտեմ էս ի՞նչ հույսեր ենք փայփայում, ի՞նչ է փոխվել, ի՞նչ խոստումներ է տվել աղվես Պուտինը, ինչ արդարացուններ է արել․ թող Ուկրաինայի պատերազմը չպատճառաբանի, Լաչինի միջանցքի փակ լինելը, խաղաղապահների սղությամբ չարդարացնի, քանզի Սև Լճի տարածք ազերի զինվորները խարիսխ էին գցել նախկան Ռուս-Ուկրաինական պատերազմը 2021-գարնանը․․․ ուղղակի 44 օրյա պատերազմից հետո Պուտինն իրեն զգաց դրության տերը, ասես մեր երկրի ղեկավարն ինքը լիներ․ սկսեց հրամաններ տալ, թե պետք է դեմարկացիա և դելիմիտացիա արվի, դուք համաձայնեցիք, այնուհետև առաջ քաշեց Մեղրու միջանցքի հարցը և իբր Ալիևն է ուզում, երբ դուք մերժեց, բերեց ազերի զինվորներով լցրեց սև լիճը, վստահ եմ, նա իր հաշիվներն ունի Էրդողանի հետ, որը չի համակերպվում, որ Պուտինի տիրացել է Ղրիմին, Պուտինը մտադիր էր մեր Սյունիքով փակվեր, բայց երբ դուք հայտարարեցիք, որ մեզ համար Մեղրու միջանցքը կարմիր գիծ է, մեկ էլ հանկարծ Պուտինի խելքին փչեց, եթե ինքը չկարողացավ ազդել ձեզ վրա, ուրեմն Էրդողանը գլուխ կհանի և մեզ ուղղորդեց, որ գնանք Էրդողանի ոտքին ու հաշտություն կնքենք, որ սահմանները բացվեն, մեր տնտեսությունը հզորանա, բայց այդ խորամանք քայլի տակ դարձյալ նենգ մտքեր էր գեներացրել, որ լինելով ուժեղ դիվանագետ, Էրդողանին կհաջողվի կոմունիկացիաները բացելու քողի տակ այնքան մերձենալ մեր իշխանություններին, որ վստահություն կշահի և Սունիքի հարցերը իրենց ձեռնտու տարբերակով կլուծեն, դժվարը Մեղրու միջանցքի քողի տակ թաքնվելով կտիրանան ողջ Սյունիքին․․․Փորձում ենք մերձենալ այն Էրդողանի հետ, որ 44 օրյա պտերազմին ամեն ինչ արեց իր բայրաքթարներով, սպայական կազմով, Սիրիայից բերված տեռորիստներով, որ անպայման պարտվենք, այսօր էլ Ալիևին ոգևորում է, թե Սյունիքի հարցը պահիր օրակարգում, ես քո թիկունքին եմ․․․ Զգում եմ վիճակն ահավոր սրված է և մեր երկրին շատ ուժեղ դիվանագետ է հարկավոր, ճկուն մտքով, ռազմավարական ուժեղ գիտելիքներով օժտված, որ մեր կաղող դիվանագիտությունը դնի ճիշտ ռելսերի վրա, դիվանագիտությունը դա զենք է, եթե չկարողացար ճիշտ պահին ճիշտ օգտագործել, ինչքան էլ զինված լինես, թեկուզ հաղթես էլ, կարող է սխալ դիվանագիտության արդյունքում այդ հաղթանակները որպես պարտություն գրանցվեն, մենք այդ դառը փորձն ունենք․ 1994-ի Բիշքեկյան զինադադարին «գիտունիկ» Լևոն Տեր Պետրոսյանը մեր հաղթանակները, 7 հազար մեր նվիրյալների արյունը գրեց սառույցին և խայտառակ դիվանագիտական պարտություն կրեցինք, փոխանակ կնքվեր Կապիտուլյացիայի ակտ և Արցախը միացվեր Հայաստանին, բռնեց բանակցությունների պոչից և առ այսօր այդ պարտության հետևանքներն ենք քաղում, նրա հրաժարականից հետո իշխանության եկած Ղարաբաղյան կլանն առիթավորվեց այդ պարտությունից, որպես հաղթող կողմ չներկայացավ, Ղարաբաղին բանակցություններից հանեց ու մտան 2 Ալիևների հետ գործարքների մեջ․ առաջին գործարքը 1999-ի հուլիսին Սադարակում Հեյդար Ալիև-Քոչ 4 ժամ տևած բանակցություններն էին, որ Լաչինը պետք է փոխանակվեր Մեղրու հետ, բայց իրականում՝ Սյունիքի․․․Սպարապետն ու Կարեն Դեմիրճյանը կանխեցին, բայց 3 ամիս անց հոկտեմբերի 27-ին կյանքով հատուցեցին և այսօր Ալիևը հայտարարում է, «եթե Մեղրու միջանցքը չտվեցիք, պատերազմով կվերցնեմ» բազմիցս եմ ասել․ նա այդքան վստահ չէր կարող ՀՀ սուվերեն տարածքից պահանջ ներկայացներ, ոչ թե կասկածում եմ, այլ՝ վստահաբար հայտարարում եմ, որ Հոկտեմբերի 27-ով գործարքը չեղարկված չէ, այսօր էլ ուժի մեջ է, ուստի մենք պետք է պատրաստ լինենք, իսկ ռազմավարական մեր գործընկոջ ու ՀԱՊԿ-ի վրա Էսկալացիայի դեպքում հույս չդնեք, նրանք բախումների չեն գնա ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի հետ ու ԱՄՆ-ին մեզանից վանելով ողջ Սյունիքն ենք տալու, արդեն համոզվել ենք, դրա ապացույցը 2021-ից Հայաստանի տարածքում խարիսխ գցած ազերի զինվորներն են, որ պուտինն ու ՀԱՊԿ-ը դուրս չշպրտեցին, , , ավելին, մեզ էլ խորհուրդ տվեցին, որ հանկարծ չկրակենք, որ իրենք չներքաշվեին պատերազմի մեջ․․․
դիվանագիտությունը բարդ գիտություն է, իսկ մենք մեր կաղող դիվանագիտությամբ մեջլիս ենք մտել աշխարհում իր դիվանագիտությամբ անմրցելի էրդողանի և նրա աշակերտ Ալիևի հետ․․․այնպես չէ, որ չունենք շատ խելացի դիվանագետներ, բայց այդպես էլ նրանք հասանելի չեն, որ իրենց գիտելիքները ծառայեցնեն մեր երկրին, քանզի հիմնականում մեր կառավարությունն իր կադրերն ընտրում է իր տեսադաշտում եղած թույլ, սահմանափակ գիտելիքներ ունեցող իր թիմակիցներից և պատկերը սա է լինում, որ մեզ «պաշտպանելու» համար գնացած հետ եկած հարսի պես ճարահատյալ շանս տվեցինք ՀԱՊԿ-ին, ոչ թե մեզ պաշտպանի, այլ մոլորեցնի Եվրոպային ու ԱՄՆ-ին, որ մեզանից երես թեքեն ընդհանրապես․․․ վերակենդանացնելով ՀԱՊԿ-ին, նշանակում է վերահսկել, չվստահել Եվրոպական դիտորդներին և նրանց վրա «տղա բերել» թուրքամետ ՀԱՊԿ-ը Ալիևի կրակոցնե՞րն է գրանցելու և դատապարտելու․ սա աբսուրդի ժանրից է, ճարահատյալ քայլ, որը պահը ճիշտ չկողմնորոշվելու, սխալ քաղաքականության ու դիվանագիտության արդյունք է, որը մեզ հազարավոր կիլոմետրերով հեռացրեց և Եվրոպայից, և ԱՄՆ-ից, , , իսկ պատերազմի վտանգը դամոլկյան սրի նման կախված է մեր գլխավերևում, իսկ ինչպես տեսանք Ռուսը մեզ երբեք չի պաշտպանի և չի կրակի մեզ վրա կրակող ազերիների և թուրքերի վրա, մենք դրանում արդեն համոզվել ենք, դրա արդյունքում չէ՞ր, որ ազերին հասավ մինչև Ջերմուկ․․․ Ուղղակի չգիտեմ ի՞նչ գրեմ, միայն գիտեմ, որ ՀԱՊԿ-ի ողորմածությանն ապավինելով, վանեցինք մեզ անկեղծ անշահախնդիր ձեռք մեկնած Ֆրանսիային և ԱՄՆ-ին և վաստակեցինք անվստահելի կառավարության ունեցողի համբավ․․․այնքան է կուտակվել, որ ստիպված եղա բարձրաձայնել, գուցէ տեղ հասնի և բեկում մտցնի, այլապես այս կաղող դիվանագիտությամբ տեղ չենք հասնի, երկար չենք ձգի, իսկ Պուտինը այս սադրանքների հանրագումարում նման է այն կատվին, որ մկան բնի մոտ համբերատար սպասում է, թե ե՞րբ է մուկը բնից դուրս գալու, որ անմիջապես որսա․․․եթե առ այսօր ժողովուրդը հույսով էր, որ ՀԱՊԿ-ից դուրս կգանք, վստահ եմ, որ դժգոհության ալիք կբարձրանա․ իսկ դաշնակները և Քոչականները ներքին կարգով կկազմակերպեն բողոքի ցույցեր ․ ամեն բան լավ ծրագրված է, սա էլ հերթական սադրանքն է որ Պուտինը սարքեց ձեր գլխին, բայց ցավոք չեք կռահում, միամիտորեն աղվես Պուտինի խոստումների գերին եք դառնում և երկու ոտքով կամովին հայտնվում ենք լարած թակարդում․․․այնքան է կուտակվել, որ ինձ համար լռելը այլևս հավասարազոր է մահվան․Այս օրով չպետք է ապրենք, իրականում մեր երկրի վաղվա օրն է վտանգված, , ,
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ․․․
ԳՐՈՂ-ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ