ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՐԴԱՐ ՎՃԻՌԸ ԲԱԽՏՈՐՈՇ Է․ԻՐԱՎՈՒՆՔ Է ՏԱԼԻՍ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆՆ ԻՐ ԲՆՕՐՐԱՆՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ, ԱՐԱՐԵԼՈՒ, , ,
02:08, երեքշաբթի, 31 հունվարի, 2023 թ.
ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՐԴԱՐ ՎՃԻՌԸ ԲԱԽՏՈՐՈՇ Է․ԻՐԱՎՈՒՆՔ Է ՏԱԼԻՍ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆՆ ԻՐ ԲՆՕՐՐԱՆՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ, ԱՐԱՐԵԼՈՒ, , ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ ԱՌԱՎՈՏԻՑ ԼԱՐՎԱԾ ԴԻՏՈՒՄ ԵՄ TV- ՈՎ հեռարձակվող Եղիշե Կիրակոսյանի ներկայացրած «ՀՀ ընդեմ Ադրբեջանի» բողոքը ՄԱԿ-Ի ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱԱԳԱՅԻ դատարանի դատական լսումները․Հայկանան կողմի բոլոր ելույթ ունեցողները կենտրոնացված էին այս 50 օրյա շրջափակմանը և արցախահայության բոլոր դժվարություններին՝ սնունդի, դեղորայքի և մյուս անհրաժեշտությունների մասին, որն առաջացել է կեղծ բնապահպանների կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով, որի պատճառով Արցախահայությունը հայտնվել է արտաքին աշխարհից մեկուսացված՝ կտրված է միակ կապը Հայաստանի հետ, որի պատճառով հումանիտար աղետի առաջ է հայտնվել արցախահայությունը, հաճախակի հիշեցնելով Էթնիկ զտման վտանգի մասին, որը պետք է ներկայացվեր ոչ միայն այս 50 օրյա շրջափակումով, այլ՝ հիմնավորվեր, ներկայացվեր, փաստերով․․․ Սումգայիթյան և Բաքվի ջարդերը, ինչպես նաև վանդալիզմը Հին ջուղայի հազարավոր խաչքարերի ջարդը, զոհված կին ծառայողնին մասնատելը և այդպես շարունակաբար․․․ ԱՀԱ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՄ ՀԵՅԴԱՐ ԱԼԻևԻ ՎԻԴԵՈՆ, ՈՐ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆՔ ԹԱԹԱՐ ԵՆ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԵԿՎՈՐՆԵՐ ԵՆ և ՄԻԱՅՆ 1936Թ․ԵՆ ՍՏԱՑԵԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ և ԱԴՐԲԵՋԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ https://m.facebook.com/story.php?story_fbid=2041505029426349&id=1841631969413657 ՀԱՐԳԱՐԺԱՆ ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Նախ խորին հարգանքներս եմ հայտնում այն կարևոր և անգնահատելի աշխատանքի համար, որ դուք հանձն եք առել ներկայացնել ՄԱԿ-ի ՀԱԱԳԱՅԻ դատարան ՀՀ բողոքն ընդդեմ Ադրբեջանի կամայականության․ Հիացած եմ Հաագայի դատարանում ձեր ելույթներով, բայց խնդրում եմ ձեր ելույթներում անպայման նշեք էթնիկ զտման ծագումնաբանությունը, արմատները հակամարտության, թե որտեղից, երբվանից է գալիս այդ թշնամանքը հայերի հանդեպ և հիմնավորեիք, որ էթնիկ զտման սկիզբը դրվեց դեռևս սովետի օրոք․ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերով, որից հետո այն տեղափոխվեց Արցախ և հանուն իր բնօրրանում ապրելու, արարելու համար Արցախահայությունն ստիպված եղավ ազատագրական պայքար մղել և 4 տարի տևած անհավասար պատերազմում հաղթել, ազատագրել ԼՂԻՄ-ի մի հատվածը․ կարելի էր այդ վայրագությունների մասին հաստատող կադրեր ցուցադրել Սումգայիթի և Բաքվի ջարդերից, որ էլ ավելի համոզիչ և տպավորիչ կլիներ․․․1994-ին Ռուսաստանի միջնորդությամբ Բիշքեկում եռակողմ՝ Հայաստան, Ղարաբաղ, Ադրբեջան հրադադար հաստատվեց․ արձանագրություններում ամրագրվեց, որ Արցախի հարցը չի կարող լուծվել պատերազմով և Արցախի հարցի լուծումը վստահվեց Մինսկի խմբին, որ միայն բանակցությունների միջոցով պետք է լուծում տրվեր Արցախի կարգավիճակին, սակայն Ալիևը 2 անգամ խախտեց 1994-ի Բիշքեկյան գրավոր պայմանավորվածությունը․ առաջինը 2016-ի ապրիլին 4 օրյա պատերազմով, 2-րդը՝ 2020-ին՝ 44 օրյա դաժան, անհավասար պատերազմը, որին իր մասնակցությունը բերեց Թուրքիան իր սպայական կազմով և բայրաքթարներով, թուրքիայում բուծվող հազարավոր ահաբեկիչներով․ հազարավոր զոհեր ունեցանք ու հաշմանդամներ․․․, չբավարարվելով գրավյալ տարածքների գրավումով, ընդամենը ամիսներ հետո զինված ջոկատով ներխուժեց արդեն ՀՀ տարածք, և Սև Լճում խարիսխ գցեց և տարածքային պահանջ առաջ քաշեց արդեն ՀՀ-ից և առ այսօր ոչ մի կերպ հնարավոր չէ դուրս հանել․․․ ավելին՝ 2022-ի սեպտեմբերի 13-ին հարձակվեց արդեն Հայաստանի վրա և 220 զոհ ունեցանք․միայն ԱՄՆ-ի ճնշումով պատերազմական գործողությունները կանխվեց, ․․․Ալիևն ամեն միջոցի դիմում է հայաթափելու Արցախը․ Ալիևն անգամ նկրտումներ ունի Հայաստանի տարբեր տարածքներին տիրանալու և անամոթաբար հայտարարում է, որ Երևանը նույնպես Ադրբեջանինն է․․․այս 50 օրյա շրջափակումը այդ համատեքստում պետք է ներկայացվեին․Ալիևը երբեք էլ չի թաքցրել ողջ Արցախը պատերազմով վերցնելու փափագը․․․․էթնիկ զտման և հայկական հետքը վերացնելու անհերքելի փաստ է Հայկական Նախիջևանը, որը դեռևս սովետի օրոք 1974 թ․ ամբողջությամբ հայաթափվեց, էթնիկ զտման ենթարկվեց, իսկ 2004-ից-մինչև 2007թվականները շուրջ 4 տարի տևեց Հին Ջուղայի խաչքարերի ջարդը, հայկական հետքերը վերացնելու համար․ այդ վանդալիզմին անգամ Յունեսօ կոչված կառույցը չարձագանքեց, չդատապարտեց․․․հիմա էլ 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանը սկսեց Շուշիում, Հադրութում և մյուս Հայկական բնակավայրերում եղած հայկական հետքը ջնջել․ հրթիռակոծելով հայկական եկեղեցիները, ջնջելով այնտեղ եղած հայկական անտիկ դարերից եկած հայատառ արձանագրությունները ․․․ Ադրբեջանը կասպիան տարածաշրջանում լինելով եկվոր, Ադրբեջան պետություն անվանումը ստացել է միայն սովետի շնորհիվ 1936թ․, հիմա աշխատում է կեղծ պատմություն հորինել, անտիկ դարերից եկած Հայկական Արցախը բռնազավթել իր հորինած կեղծ պատմություննները հիմք ընդունելով, մոլորեցնելով պատմությանն անծանոթ դատավորներին, որպեսզի զավթի ողջ տարածաշրջանը․․․Արցախը միշտ եղել է անկախ, իսկ Ադրբեջանի կազմում է հայտնվել Սովետի օրոք միայն՝ Ստալինյան բռնակցման հետևանքով․․․սովետի փլուզումից անմիջապես հետո, Ադրբեջանից առաջ է դիմել սովետի կազմից դուրս գալու և հանրաքվեի ճանապարհով հայտարարել իր անկախությունը․․․ Հարգարժան Եղիշե Կիրակոսյան այդ դատին ներկա դատավորներից շատ-շատերը չեն պատկերացնում ո՞վ է արդարը, ո՞վ մեղավորը, ով է բնիկը, ով է եկվորը, կամ ինչպե՞ս է եղել, որ այդ ամբողջ տարածքը վերագրում են Ադրբեջանին, անգամ գասպադին Պուտինը, մոռանալով, 1813-ին Ռուս-Պարսկական պատերազմն ավարտվեց պարսկական կողմի կապիտուլյացիայով և Արցախի Գյուլստան գյուղում կնքվեց արձանագրություն և ողջ տարածաշրջանն անցավ Ռուսաստանի վերահսկողության տակ, իսկ հիմա մեր «Բարեկամ» Պուտինը հայտարարում է Արցախը Ադրբեջանին է պատկանում և ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը․․․ վերջապես ձեր ելույթներում մի մոռացեք հնչեցնել, թե ինչպես կարող է արցախահայությունը լինել Ռամիլ Սաֆարովներ բուծող Ադրբեջանի կազմում․․․ այսօրվա 50 օրյա շրջափակումը հենց անցյալի շարունակության է․անտիկ դարերից եկած Արցախցուն վտարել տարածաշրջանից, իր բնօրրանից, լինի պատերազմով, շրջափակումով, թե սովամահ անելով․․․ ոչ մի բանի առաջ կանգ չի առնի Ալիևը օգտվելով միջազգային կառույցների հանդուրժողականությունից, անպատժելիությունից․Հատկապես Եվրոպայի գազային պայմանագիրը կնքումից հետո, պատժամիջոցներ կիրառելու մեր հորդորները, պահանջները մնացին օդի մեջ․․․ Այս դատական պրոցեսին մասնակից բոլոր դատավորները չեն, որ տիրապետում են հայ ազգի հետ կատարվածին․ լսումների ժամանակ երկու կողմերի ելույթների բովանդակության վրա են հիմնվելու․ ինչքան հայկական կողմը կենտրոնանա միայն այս 50 օրյա շրջափակմանը, էթնիկ զտումների մասին բարձրաձայնի, չհիմնավորի, դրանք կընկալվեն միայն կասկածանքների ժանրից․․․բայց դրա ապացույցը հայաթափված Հայկական Նախիջևանի վկայությունն է, դա արդեն տպավորություն ստեղծող է և մեր մտավախությունն էլ հիմնավորող․․․ խոստովանեմ չկարողացա մինչև վերջ դիտել ադրբեջանական կողմի ելույթները․․․առաջին ելույթից հետո զգացի, որ թուրքն իր ստերով նստած դատավորներին այնպես կհամոզեն, որ այս ամենի մեղավորը Հայաստանին ու հայությանը կվերագրեն․․․հենց առաջին ելույթը կառուցված էր ստերի վրա և մնացած ելույթները վստահ եմ նույն բովանդակությամբ պետք է լիներ, նյարդերս խնայեցի, քանզի գիտեի, որ նույն պնդումները պետք է ունենային․․․անկախ ինձանից հիշեցի Խրիմյան Հայրիկի թղթե շերեփի մասին․ Ադրբեջանի սուտը կանցնի, քանզի մեր ճիշտը չենք կարողանում հիմնավոր ներկայացնել․․․ մեր մեղքը միայն այն է, որ հայ ենք ու թշնամիներով ենք շրջապատված․․․ ՀԱՐԳԱՐԺԱՆ ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԾԱՆՈԹԱՆԱՔ ԻՄ ԱՅՍ ՀՈԴՎԱԾԻՆ, ՄԻԳՈՒՑԵ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՄ ՄԻ ՌԱՑԻՈՆԱԼ ՄԻՏՔ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ, ՈՐԸ ԿՕԳՆԻ ՎԱՂՎԱ ՁԵՐ ԵԼՈՒՅԹՈՒՄ ՀՆՉԵՑՆԵՔ, ի օգուտ մեզ․․․թուրքն իր ստերով կարող է մեզ հաղթի, մոլորեցնի երդվյալ դատավորներին, որը բացառված չէ․․․Թուրքի դիվանագիտության հիմքում ընկած է սուտն ու կեղծիքը, իսկ մեր դիվանագիտությունը՝ հիմված է թուրքի ստերին դիմակայել, հերքել․․․ այդպես է եղել ու կա Հայոց ցեղասպանությունը հերքումից ի վեր ․․․ ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ Գրող-հրապարակախոս |
Աղբյուրը` (օր. ՄԱՄՈՒԼ.ամ)
Հավանել
0
Չհավանել
0
6709 | 0 | 0 | 0