Էրդողանը դիվնագիտական հանճարեղ քայլ արեց, որ Մեղրու միջանցքի բացումը գցեց Իրանի վրա, Հայկական կողմին հասկացնելով, երբ ուզենք կարող ենք բացել, մեր դեմը խաղ չկա, եթե խանգարի, դա միայն Իրանը կլինի․․․
01:52, շաբաթ, 17 հունիսի, 2023 թ.
Էրդողանը դիվնագիտական հանճարեղ քայլ արեց, որ Մեղրու միջանցքի բացումը գցեց Իրանի վրա, Հայկական կողմին հասկացնելով, երբ ուզենք կարող ենք բացել, մեր դեմը խաղ չկա, եթե խանգարի, դա միայն Իրանը կլինի․․ 2022-ի սեպտեմբերի 13-ի Սյունիքի վրա Ադրբեջանի հարձակումը կանխվեց ԱՄՆ-ի շնորհիվ, այս պարագայում, որ մենք այդքան փոփոխական ենք, չենք կողմնորոշվում, թե ո՞ր կողմը գնանաք, Աստված ոչ անի, եթե նորից Ալիևի խելքին փչի հարձակվել, դժվար թե ԱՄՆ-ը տեր կանգնի, որտեղ ռուսն է, ԱՄՆ-ի համար կարմիր գիծ է․․․, պետք է հույս չունենանք այլևս, որ նեղ իրավիճակում, Արևմուտքը մեզ տեր կկանգնի, արդյունքում Սյունիքն ենք տալու․․․ այսքան սադրանքներ թափում է մեր գլխին Պուտինը, ոչ բարով որպես ռազմավարական գործընկեր տեր չի կանգնում, չգիտեմ էս ի՞նչ հույսեր ենք փայփայում, ի՞նչ է փոխվել, ի՞նչ խոստումներ է տվել աղվես Պուտինը, ինչ արդարացուններ է արել, թող Ուկրաինայի պատերազմը չպատճառաբանի, Լաչինի միջանցքի փակ լինելը, խաղաղապահների սղությամբ չարդարացնի, քանզի Սև Լճի տարածք ազերի զինվորները խարիսխ էին գցել նախկան Ռուս-Ուկրաինական պատերազմը․․․ ուղղակի 44 օրյա պատերազմից հետո Պուտինն իրեն զգաց դրության տերը, ասես մեր երկրի ղեկավարն ինքը լիներ․ սկսեց հրամաններ տալ, թե պետք է դեմարկացիա և դելիմիտացիա արվի, մեր վարչապետը համաձայնեց, այնուհետև առաջ քաշեց Մեղրու միջանցքի հարցը, թե իբր Ալիևն է ուզում, երբ մեր վարչապետը մերժեց, բերեց ազերի զինվորներով լցրեց սև լիճը տարածքը, վստահ եմ, նա իր հաշիվներն ունի Էրդողանի հետ, որը ոչ մի կերպ չի համակերպվում Պուտինի Ղրիմին տիրանալու փաստից, Պուտինն ուզում էր մեր Սյունիքով փակվեր, բայց մեր վարչապետը կտրականապես մերժեց, ասելով կարմիր գիծ է․․․ մեկ էլ հանկարծ Պուտինի խելքին փչեց, եթե ինքը չկարողացավ ազդել Նիկոլի վրա, Էրդողանը գլուխ կհանի և մեզ ուղղորդեց, որ գնանք Էրդողանի ոտքին ու հաշտություն կնքենք, որ սահմանները բացվեն, մեր տնտեսությունը հզորանա, բայց այդ խորամանկ քայլի տակ դարձյալ նենգ մտքեր էր գեներացրել, որ լինելով ուժեղ դիվանագետ, Էրդողանին կհաջողվի կոմունիկացիաները բացելու քողի տակ այնքան մերձենալ մեր իշխանությունների հետ, որ վստահություն շահի և Սունիքի հարցերը իրենց ձեռնտու տարբերակով լուծեն, դժվարը Մեղրուց միջանցք պոկելն է ու այդ քողի տակ կտիրանան Սյունիքին․․․ այն Էրդողանի հետ ենք փորձում մերձենալ, որ 44 օրյա պտերազմին ամեն ինչ արեց իր բայրաքթարներով, սպայական կազմով, Սիրիայից բերված տեռորիստներով, որ անպայման պարտվեք, այսօր էլ Ալիևին ոգևորում է, թե Սյունիքի հարցը պահիր օրակարգում, ես քո թիկունքին եմ․․․ Զգում եմ վիճակն ահավոր սրված է և մեր երկրին շատ ուժեղ դիվանագետ է հարկավոր, ճկուն մտքով, ռազմավարական ուժեղ գիտելիքներով օժտված, որ մեր կաղող դիվանագիտությունը դնի ճիշտ ռելսերի վրա, դիվանագիտությունը դա զենք է, եթե չկարողացար ճիշտ պահին ճիշտ օգտագործել, ինչքան էլ զինված լինես, թեկուզ հաղթես էլ, կարող է սխալ դիվանագիտության արդյունքում այդ հաղթանակները որպես պարտություն գրանցվեն, մենք այդ դառը փորձն ունենք․ 1994-ի Բիշքեկյան զինադադարին Լևոն Տեր Պետրոսյանը մեր հաղթանակները, 7 հազար մեր նվիրյալների արյունը գրեց սառույցին և խայտառակ դիվանագիտական պարտություն կրեց և առ այսօր այդ պարտության հետևանքներն ենք քաղում, նրա հրաժարականից հետո իշխանության եկած Ղարաբաղյան կլանն առիթավորվեց այդ պարտությունից, որպես հաղթող կողմ չներկայացավ, Ղարաբաղին բանակցություններից հանեց ու մտան 2 Ալիևների հետ գործարքների մեջ․ առաջին գործարքը 1999-ի հուլիսին Սադարակում Հեյդար Ալիև-Քոչ 4 ժամ տևած բանակցություններն էին, որ Լաչինը պետք է փոխանակվեր Մեղրու հետ, բայց իրականում՝ Սյունիքի․․․Սպարապետն ու Կարեն Դեմիրճյանը կանխեցին, բայց 3 ամիս անց հոկտեմբերի 27-ին կյանքով հատուցեցին և այսօր Ալիևը հայտարարում է, «եթե Մեղրու միջանցքը չտվեցիք, պատերազմով կվերցնեմ» բազմիցս եմ ասել․ նա այդքան վստահ չէր կարող ՀՀ սուվերեն տարածքից պահանջ ներկայացներ, ոչ թե կասկածում եմ, այլ՝ վստահաբար հայտարարում եմ, որ Հոկտեմբերի 27-ով գործարքը չի չեղարկված, այսօր էլ ուժի մեջ է, ուստի մենք պետք է պատրաստ լինենք, իսկ ռազմավարական մեր գործընկոջ ու ՀԱՊԿ-ի վրա Էսկալացիայի դեպքում հույս չդնեք, նրանք բախումների չեն գնա ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի հետ ու ԱՄՆ-ին մեզանից վանելով ողջ Սյունիքն ենք տալու, արդեն համոզվել ենք, դրա ապացույցը 2021-ից Հայաստանի տարածքում խարիսխ գցած ազերի զինվորներն են, որ պուտինն ու ՀԱՊԿ-ը դուրս չշպրտեցին, , , ավելին, մեզ էլ խորհուրդ տվեցին, որ հանկարծ չկրակենք, որ իրենք չներքաշվեին պատերազմի մեջ․․․ դիվանագիտությունը բարդ գիտություն է, իսկ մենք մեր կաղող դիվանագիտությամբ մեջլիս ենք մտել աշխարհում իր դիվանագիտությամբ անմրցելի էրդողանի և նրա աշակերտ Ալիևի հետ․․․ ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ |
Աղբյուրը` (օր. ՄԱՄՈՒԼ.ամ)
Հավանել
0
Չհավանել
0
1039 | 0 | 0 | 0