Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այրումի Սուրբ Նահատակ Վանքը

21:12, կիրակի, 03 նոյեմբերի, 2019 թ.
Այրումի Սուրբ Նահատակ Վանքը
     Այրում գյուղի հյուսիս-արևմուտքում Նահատակ վանական համալիրն է, կառուցված 1621 թ.: Ավանդության համաձայն`
     ի սկզբանե այնտեղ ամփոփված են եղել Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Սուրբ Շուշանիկ-Վարդենու մասունքները, որոնք Ճոճկան գյուղի Ջոջը նվիրել է թիֆլիսահայ համայնքին: Վերջիններս այդ մասունքների վրա Թիֆլիսում հիմնել են Սուրբ Շուշանիկ-Վարդենի եկեղեցին, որն այսօր արդեն խլված է հայերից և պատկանում է վրաց ուղղափառ եկեղեցուն: Մասունքների տեղափոխման ժամանակի վերաբերյալ ստույգ տեղեկություններ այսօր չկան: Նահատակի վանքի տարածքում երբևէ պեղումներ չեն իրականացվել, սակայն վանքի բակում կա պահպանված դժվարընթեռնելի արձանագրությամբ տապանաքար՝ «Տեր Սարգիս քահանա», որն ըստ ամենայնի՝ վերջինիս գերեզմանն է հանդիսանում: Այսօր վանքը կիսաքանդ վիճակում է և հատուկ ուշադրության կարիք ունի: Եկեղեցու պատի մեջ աճող ծառը մեծացել և սպառնում է քանդել եկեղեցին։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6788 | 0 | 0
Facebook