Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ոնց որ խառնել ես մինչև կեսգիշեր ժամ ու պատարագ

00:45, շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ.
Ոնց որ խառնել ես մինչև կեսգիշեր ժամ ու պատարագ

Ոնց որ խառնել ես մինչև կեսգիշեր ժամ ու պատարագ,
     Եվ աղերսանքդ մթացյալ ժամին պիտի չստանամ,
     Հոգ չէ, անգինս, մութի մեջ խարխափ մնալ անճրագ,
     Թե որ գրկիդ մեջ մի չնչին ցոլքից ես էլ խտանամ։

Տպավորիչ է արտացոլանքդ բիբերիս խորքում,
     Եվ պատրանքներիդ ցորենագույնն է կիրքս բորբոքում,
     Քանի ապացույց հիմնավորում ես, եթե չես հերքում,
     Եթե հերքում ես․․․ ե՞ս եմ մնջկատակ համրի մեներգում։

Զիլ այդ ձեռնածուն իմ պատկերո՞վ է շուրջդ դեգերում
     Եվ շոշափելով կաթնաղբյուրներիդ կորե՞րն է գրգում․
     Հափշտակում եմ փրփուրդ ալեկոծ մտքերիս ծովից,
     Ներշնչանքիս պես քեզ եմ արարում վաղորդյան ցողից։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3877 | 0 | 0
Facebook