Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հոգեհանգիստ

14:53, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
Հոգեհանգիստ

* * *

Նա մի ճի՜չ է՝

Ներաշխարհում աղմո՜ւկ աղաղա՜կ

Սոդո՜մ ու Գոմոր,

Սակայն ասո՜ւմ են մահն անաղմո՜ւկ է-

Խավարեցնում է մեր

Խորշերը բոլոր:


    

Օտարականի պես գալի՜ս է, կանգնում,

Ո՛չ դեմքն ես տեսնում, ո՛չ լսում լեզուն,

Մահվան պահի մեջ խորհո՜ւրդ ես փնտրում

Եվ խոսքե՜ր տխուր

Եվ խոհե՜ր տրտում…


    

Բազմաթի՜վ օտար, անծանոթ դեմքե՜ր

Դառնո՜ւմ են հոգուդ հարազատ,

Քանզի քեզ նման փնտրո՜ւմ են բառեր

Արդարացնելու գալո՜ւստը մահվան:


    

Մա՜հը կյանքի վերջին հե՜տքն է,

Կյանքն իր հետքով կգնա,

Կյա՜նքն առանց մահ անարժե՜ք է՝

Չարժե նույնիսկ կե՜ս լումա…


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3791 | 0 | 0
Facebook