Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ափից ներս սեղմիր տարածությունը

10:45, կիրակի, 10 մարտի, 2019 թ.
Ափից ներս սեղմիր տարածությունը

Ափից ներս սեղմիր տարածությունը,
     Համաստեղության մի հափուռն ինչ է,
     Եթե քանդել ես ագռավի բույնը,
     Այնտեղ պահ տված կռելին ինչ է։
     Մարդիկ սովոր են անել գեշ բաներ,
     Չարակնությանը ներս ու դուրս չկա,
     Մոլորված մեկին թե Տերը փրկեր,
     Ինչ տարբերություն անփորձ էր, թե ծեր։

Գանգիս վրա եք անունս խազել,
     Սեպագրել եք պատկերս քարին,
     Կասե՞ք, էլ ու՞մ եք փառահեղ թաղել,
     Ձեր մտքերի մեջ նահա՞նջ էր տարին։

Հայտնության տվիչ Հովհաննեսն անգամ,
     Այս փաստն անգոսնած պիտի կարկամեր,
     Ինձանից առաջ քանիսը անցան․
     Ծակ գրպաններում ժանգոտած գամեր։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3846 | 0 | 0
Facebook