Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ սրտում ես

14:09, հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ.
Երբ սրտում ես

Ես մի՜շտ քեզ փնտրել եմ ա՛յն ժամանակ,

Երբ սրտում ես եղել,

Պարանոցիդ բույրն է եղել

շուրթերիս

Ուշաթափված հիշողությունը

Եվ

Քեզ փիլիսոփայորեն սիրելուս համար

Ընտրել եմ մեռնող երեկոն:


    

Արցունքնե՜րս թողել եմ

Քո կայարանում՝

Ջե՜րմ, հաճելի մթնոլորտ-

Կի՜ն ես եղել, բայց անաղարտ

Եվ իմ գրկում ծնել

Հանգիստ սպանող կենսոլորտ:


    

Դարձել ես բանաստեղծությո՜ւն

Լցվե՜լ իմ մեջ,

Հասունացել տո՜ղ առ տող,

Խճճե՜լ ես իմ մեջ

Աշխարհի ողջ գույները՝

Քարկապել լեզուս անունդ տվող…


    

Թե ի՞նչ թողեցիր քեզանից հետո-

Միայն ե՛ս գիտեմ,

Միայն դո՛ւ,

Առասպել դարձար,

Կենդանի լեգենդ՝

Հազար թելերով գործած

Մի հիշողություն:


    

Մի գդալ մե՜ղր սև հացին քսած,

Հրդեհից ծնված մի կարո՜տ,

Ես փնտրո՜ւմ եմ քեզ,

Ես չե՛մ գտնում քեզ

Սեփական սրտիս կաթնագույնի մեջ:


    

Ինչպես որ եկա՜ այդպես չե՛մ գնա,

Կգնամ ծա՜նր, շա՜տ ծանր սրտով,


    

Գնացի՜ր, սրտիցս դո՛ւրս չեկար,

Միգուցե հեռվից

նայես անվրդով…


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3953 | 0 | 0
Facebook