Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Apple-ը մտադիր է նոր դատական գործ սկսել Samsung-ի դեմ

...ANMNACORD
Հեղինակ`
...ANMNACORD
12:59, շաբաթ, 25 օգոստոսի, 2012 թ.
Apple-ը մտադիր է նոր դատական գործ սկսել Samsung-ի դեմ
     Apple ընկերությունը մտադիր է նոր դատական գործ սկսել հարավկորեական Samsung ընկերության դեմ: Այս մասին այսօր հայտնել են Apple-ի փաստաբանները, փոխանցում է Reuters-ը: Նրանց խոսքով` Apple-ը մտադիր է հասնել Samsung-ի արտադրանքների` Galaxy սմարթֆոնների և Galaxy Tab պլանշետային համակարգիչների` ԱՄՆ-ում վաճառքն արգելելուն:
    
     Հայտարարությունն արվել է ընկերությունների դատական վեճի վճռի հրապարակումից կարճ ժամանակ անց: Դատարանը Samsung-ին մեղավոր է ճանաչել Apple-ի տեխնոլոգիաների անօրինական կրկնօրինակման համար և պարտադրել է 1 մլրդ դոլար փոխհատուցում վճարել:
    
     Հիշեցնենք` առաջին անգամ չէ, որ խոշորագույն տեխնոընկերությունների միջև դատական վեճ է ծավալվում: Apple-ը հարավկորեական ընկերության դեմ առաջին հայցը ներկայացրել է 2011-ի ապրիլին` վերջինիս մեղադրելով իր արտադրանքի կրկնօրինակման մեջ: Samsung-ը 399 մլն դոլարի հակահայց է ներկայացրել մի քանի երկրներում՝ ներառյալ ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ավստրալիայում:
    
     Նշենք, որ սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների շուկայում առաջատարը լինելու համար պայքարում Samsung-ն Apple Inc.-ի հիմնական մրցակիցներից է: Հարավկորեական ընկերության արտադրանքն աշխատում է Android համակարգով, որը ներկայումս համարվում է սմարթֆոնների ամենատարածված օպերացիոն համակարգը: Այն գերազանցել է Apple-ի iOS-ին, Microsoft-ի Windows Mobile-ին, Research in Motion (RIM)-ի BlackBerry OS-ին և Nokia-ի Symbian-ին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5278 | 0 | 0
Facebook