Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեքենայով հարվածել է ձիասայլակին եւ փախել

...ANMNACORD
Հեղինակ`
...ANMNACORD
15:32, շաբաթ, 25 օգոստոսի, 2012 թ.
Մեքենայով հարվածել է ձիասայլակին եւ փախել

Օգոստոսի 24-ին, ժամը 15.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 46-ամյա Արկադիկ Բ.-ն: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է նախորդ օրը՝ Վարդենիս քաղաքում անհայտ ավտոմեքենայի կողմից իր ձիասայլակին հարվածելու հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 42-ամյա Գեղամ Փ.-ն «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում բախվել է Արկադիկ Բ.-ի ձիասայլակին, ինչի հետեւանքով նա ստացել է նշված վնասվածքը:

Ձեռնարկվում են միջոցառումներ Գեղամ Փ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4965 | 0 | 0
Facebook