Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մասնագետի խորհուրդները. եթե մազերը ներաճում են

...ANMNACORD
Հեղինակ`
...ANMNACORD
22:43, ուրբաթ, 10 մայիսի, 2013 թ.
Մասնագետի խորհուրդները. եթե մազերը ներաճում են

Շատ կանանց է ծանոթ մազերի ներաճի խնդիրը, որոնք տարբեր պատճառներով փակվում են պարկիկներում եւ աճում՝ դուրս չգալով մակերես: Եվ դա ոչ միայն գեղեցիկ չէ, այլեւ տհաճ հետեւանքներ է առաջացնում. կարմրություն, քոր, այրուք, իսկ երբեմն նույնիսկ բորբոքում: Կոսմետոլոգ Մարինա Հովսեփյանը թղթակցին ոչ միայն պատմել է առաջացման պատճառների մասին, այլեւ դրանց դեմ պայքարի մի քանի միջոցներ է ներկայացրել:

«Մազերի ներաճի ամենատարածված պատճառներն էպիլյացիան եւ սափրումն են: Մազահեռացման ցանկացած միջոց մազերը թույլ ու բարակ է դարձնում: Իսկ նման միջոցների հաճախ եւ երկարատեւ օգտագործման արդյունքում մաշկը կոշտանում է, եւ թույլ մազերն ավելի դժվարությամբ են ամուր եւ հաստ շերտի միջով մակերես դուրս գալիս: Բացի այդ, բթացած սայրերով էպիլյատորներն ու ածելիները թուլացած մազի մի մասը թողնում են մաշկի տակ: Նման սխալ մազահեռացնումն էլ բերում է ներաճի:

Ամենից հաճախ այս խնդրին բախվում են մուգ կոշտ մազերով մարդիկ: Կարեւոր է նաեւ ճիշտ սափրվելը. միայն մազերի աճման ուղղությամբ: Իսկ մաշկը պետք է գործողությանը նախապատրաստված լինի՝ խոնավեցված եւ փափկած:

Ներաճած մազից ազատվելուց հետո կարող է հետք մնալ: Նման յուրօրինակ սպին դժվար է վերացնել: Ոչինչ չձեռնարկելու դեպքում այն կարող է անհետանալ շատ երկար ժամանակ, 1-2 տարվա ընթացքում: Եվ նույնիսկ հարթ մաշկը, որը պատված է նման բծերով, գեղեցիկ չէ: Այդ խնդիրը լուծելու հարցում կօգնեն մի քանի տնական միջոցները:

1. Պիլինգ կամ սքրաբ: Դրանց օգնությամբ բջիջների վերին շերտը դուրս է գալիս, որը պատված է մուգ պիգմենտներով, եւ մաշկն արագ թարմանում է:

2. Е վիտամին: Այն թարմացնում եւ վերականգնում է մաշկի բջիջները, ինչպես նաեւ ճերմակեցնում մաշկը: Ամեն անգամ լոգանք ընդունելուց հետո սքրաբ օգտագործեք եւ սպիի վրա E վիտամինի լուծույթ քսեք:

3. Գերչակի յուղ: Արդյունավետորեն փափկեցնում է մաշկի կոշտացած հատվածները եւ նպաստում մեռած բջիջների հեռացմանը, ինչպես նաեւ բծերի աստիճանական գունազրկմանը:

4. Ասպիրինով դիմակ: Վերցրեք կես թեյի գդալ ջուր, 3-4 ասպիրինի հաբ եւ 1 թեյի գդալ մեղր: Այս միջոցը կարելի է օգտագործել նաեւ ներաճած մազերի դեմ պայքարելու համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9129 | 0 | 0
Facebook