Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայկական ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Էրզրումում

...ANMNACORD
Հեղինակ`
...ANMNACORD
14:49, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2012 թ.
Հայկական ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Էրզրումում

Թուրքական իշխանությունների ճնշմամբ հայկական ինքաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Արեւմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում, որն այժմ թուրքական տիրապետության տակ է: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti լրատվական կայքը՝ հղում կատարելով NTV հեռուստաընկերությանը:

Ըստ աղբյուրի, այժմ ինքնաթիռը զննության է ենթարկվում:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


    

13:18: Վերջին տվյալների համաձայն՝ ինքաթիռն իրականացնելիս է եղել Երեւան-Հալեպ չվերթը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին թուրքական իշխանությունները ստիպեցին սիրիական ինքաթիռին, որն իրականացնում էր Մոսկվա-Դամասկոս չվերթը, հարկադրաբար վայրէջք կատարել: Պատճառը կրկին զննումներն էին: Թուրքական կողմը ստուգումների ժամանակ հայտնաբերած բեռը համարեց անօրինական եւ բռնագրավեց: Ռուսաստանն ու Սիրիան հայտարարեցին, որ նման ուղեբեռի փոխադրումը միանգամայն օրինական է:

Այս միջադեպից հետո Թուրքիան փակեց իր օդային տարածքը սիրիական ինքնաթիռների համար:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4925 | 0 | 0
Facebook