Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սմբուկը ջեռոցում

19:10, ուրբաթ, 31 օգոստոսի, 2018 թ.
Սմբուկը ջեռոցում

Բաղադրությունը
    
     2 սմբուկ
     1 գլուխ սոխ
     2 տաքդեղ
     1 նեխուր
     2 պճեղ սխտոր
     2 ճ/գ տոմատի մածուկ
     200 -300 գ հավի միս
     պարմեզան պանիր
     ձիթապտղի յուղ
     աղ, սև պղպեղ
    
     Պատրաստման եղանակը
    
     Սմբուկը բաժանել 2 մասի հանել միջուկը: Փորված հատվածի վրա ավելացնել ձիթապտղի յուղ և աղ:

Փորված միջուկը կտրատել և տապակել միչև թույլ կարմրելը, հետո ավելացնել մանր կտրատած սոխը, նեխուրը, տաքդեղը: Մի քանի րոպե տապակելուց հետո ավելացնել սխտորը, տոմատի մածուկը և մանր կտրատած հավի միսը: Համեմել աղով, սև պղպեղով և տապակել 5 րոպե:

Տապակած զանգվածն ավելացնել սմբուկի մեջ, վրան լցնել քերած պանիր և եփել ջեռոցում 30 րոպե 160-ից 180 աստիճան ջերմաստիճանում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6320 | 0 | 0
Facebook