Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

‹‹Երևանն առանց ծխախոտի››

00:07, ուրբաթ, 22 նոյեմբերի, 2013 թ.

Աշխարհի շատ երկրներում նոյեմբերի 21-ը հայտարարված է ծխելու դեմ պայքարի օր: Այս առթիվ Հյուսիսային պողոտայում ‹‹Երևանն առանց ծխախոտի›› ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Հայկական Կարմիր խաչ ընկերության կողմից կազմակերպված հանրային միջոցառում՝ ‹‹Ընտրիր քո ճանապարհը›› կարգախոսով:

Ծրագիրը իրականացվել է ՀՀ նախագահի և Հայկական երիտասարդական հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհով: 3 փուլից կազմված ծրագրի առաջին փուլում՝ մայրաքաղաքի 10 դպրոցներից 13- 14 տարեկան ավելի քան 1000 աշակերտների համար կազմակերպվել էին դասընթացներ ՝ ծխելու վնասակարության վերաբերյալ: Աշակերտները մասնակցել էին նաև նկարչական մրցույթի: Երկրորդ փուլը լայնածավալ տեղեկատվական քարոզարշավն էր, և երրորդ փուլն ամփոփվեց Հյուսիսային պողոտայում կազմակերպված հանրային միջոցառմամբ, որտեղ ներկայացված էին աշակերտների նկարները:

‹‹Երևանն առանց ծխախոտի›› ծրագրի իրականացման, հանրությանը տեղեկացված պահելու շնորհիվ ծրագիրը կհասնի իր բուն նպատակին հատկապես երիտասարդության շրջանում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4645 | 0 | 0
Facebook