Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հաճելի չէ դերասանի փոխարեն էկրանին տեսնել բաժակ, տուփ կամ պաստառ

Տաթև
Հեղինակ`
Տաթև
21:34, ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ.
Հաճելի չէ դերասանի փոխարեն էկրանին տեսնել բաժակ, տուփ կամ պաստառ

Եկեք մի պահ կտրվենք հեռուստաէկրաններից և քննարկենք այն ինչ տեսնում ենք և ինչը կոչում ենք հեռուստասերիալ:
     Ինքս կփորձեմ համեմատել, որքան էլ ցավալի է` թուրքական հեռուստասերիալների հետ:
     Նախ սկսենք նրանից, թե ինչ ենք տեսնում մեր եթերում` անկիրթ հարուստի զավակներ, չգիտես ինչու հարուստների ցնդած կանայք և ամենակարևորն ու անպակասը` կրիմինալ: Եթե թիկնապահ են, ուրեմն անպակաս են գռեհիկ, կոպիտ արտահայտությունները; Արտիստիկ խաղի, դերասանական տաղանդի բացակայություն, կանանց մուգ շպար ու փքված շուրթեր: Տեսնում ես կնոջը` դեռ լույսը նոր է բացվել, բայց չգիտես` ինչ կախարդական վրձնով հայտնվեց երեկոյան դիմահարդարում:
     Թուրքական հ/ս-ն, որ կուզեի համեմատել «Սև սեր» -ն է (Черная любовь, kara sevda): Սկսվում է շատ հասարակ երանգներով, գլխավոր հերոսի անվան ընտրությունն անգամ պատահական չէ` Քեմալ: Քեմալը գրադարանում ընտրում է պատմական գիրք և դուրս գալիս այնտեղից, երթուղայինում հենց դա էլ պատճառ է դառնում գտնելու իր սիրուն, երբ հերոսուհին արագ բարձրանում է ավտոբուս պատահական գիրքը ընկնում է նրա առաջև, երկուսով կռանում են և այսպես, հասարակ սիրո պատմություն, որը ընթանում է արկածներով, գունավոր երանգներով, ծիծաղով ու լացով: Բայց կարևորը այնքան էլ պատմությունը չէ, այլ մատուցման որակը: Երկրորդ գլխավոր հերոսը` Էմիրը, հարուստի որդի է, բայց ոչ անբան ու հոր փողերը զեխ հաճույքներով վատնող, ընդհակառակը` բիզնեսմեն, որը լրջությամբ հետևում է աշխատանքին: Ու ամենակարևորը անվան ընտրություններն են, ֆիլմում, բացի գլխավոր հերոսների աղջկա (Դենիս), բոլորը կրում են թուրքական անուններ:
     Ինձ թվում է բոլորն ել, եթե ոչ դիտել, ապա գիտեն թուրքկան պատմական հ/ս-ն` «Հիասքանչ դար» Великолепный век:
     Հիմա շատերը կզայրանան, կասեն, թե դա պատմության խեղաթյուրում է և այլն: Այո, իհարկե, բայց արի ու տես, որ հասարակ տան տնտեսուհուն այնքան էլ դա հետաքրքիր չէ: Հետաքրքիրը հարեմում տիրող իրադարձություններն են, որոնց միջոցով էլ հանրությանն են ուղղվում պատմության խեղաթյուրումները: Իրականում գլխավոր հերոսուհին` Խյուրեմը, թրքուհի չէր, այլ ուկրայնուհի, որին սուլթանի հարեմ են բերում, որպես հասարակ հարճի, բայց կինը ընդունում է մուսուլմանական կրոնը, իր կանացի հմայքներով և տարբեր խորամանկություններով դառնում սուլթանի միակ սերը:
     Վերջում կուզեի անդրադառնալ նաև թաքնված գովազդներին, որոնք վերջերս հիմնականում հանդիպում են սինթքոմերում: Ի վերջո, անքան էլ հաճելի չէ դերասանի փոխարեն էկրանին տեսնել բաժակ, տուփ կամ պաստառ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3230 | 0 | 0
Facebook