Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արտադրված է Թուրքիայում

Տաթև
Հեղինակ`
Տաթև
11:32, երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ.
Արտադրված է Թուրքիայում
     Մեր թշնամի երկիր Թուրքիան աչքի է ընկնում իր արտադրական բարձր որակով և արտադրանքի մեծ քանակով (միայն հագուստի ոլորտում այս երկրի տարեկան աճը 20% է, արտահանումը տարեկան կազմում է7, 5 մլդ դոլար):
     Ցավալի է, բայց Հայաստան ևս ներմուծվում է Թուրքական ապրանք:
    
     Փորձեցի գտնել պատճառներ, մեղավորներ և խնդրի լուծման տարբերակներ: Առաջին մեղավորը, որ հայտնվում է մեր ենթագիտակցության մեջ դա գնորդն է, հետո ներմուծող-վաճառողը, բայց արժե արդյոք մեղադրել առաջինը նրանց: Այս հարցն էլ փորձեցի գտնել և փնտրեցի ու գտա վաճառակետեր, որտեղ վաճառվում է թուրքական հագուստ: Փորձեցի հարցուփորձ անել, բայց խուսափեցին միայն մի պատասխան տալով. _Օրվա հացի փող ենք աշխատում, բա ինչ անենք: Գնորդներն էլ դժգոհ չեն` ապրանքի որակը լավն է: Հարցում արեցի մարդկանց` իրենց զգեստները գնելիս, աչդյոք ուշադրություն դարձնում են, թե որտեղի արտադրանք է: Մարդկանց մեծամասնությունը դրան ուշադրություն չի դարձնում, մի մասն էլ նախընտրում է տեղականը: Թուրքական հագուստ նախընտրողներն էլ քիչ չեն, միակ պատճառն էլ լավ որակն է: Այսպիսով, ով է մեղավոր, գնորդը, որ նախընտրում է որակը, թե վաճառողը, որ օրվա հացի գումար է վաստակում: Իհարկե, երկուսն էլ ունեն մեղքի իրենց չափաբաժինը, բայց ամենամեծ մեղավորը համապատասխան մարմիններն են, ովքեր ոչինչ չեն ձեռնարկում սրա դեմ: Ոչ մի տույժ և ոչ մի արգելք չի դրվում թշնամի երկրից ապրանք ներմուծելու և վաճառելու դեմ: Թշնամի երկրից ապրանք ներմուծելու փոխարորեն, կարելի է արտադրամասեր բացել, արտադրել տեղական հագուստ: Այս պարագայում ոչ միայն չենք հարստացնի թշնամի երկրին, այլև կզարգացնենք մեր երկրի տնտեսությունը և որոշ չափով կվերանա գործազրկությունը, իսկ վաճառակետերից կվերանան «» պիտակով ապրանքները:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3311 | 0 | 0
Facebook