Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բարետես արտաքի՞ն, թե՞ լավ խորհրդատու

Տաթև
Հեղինակ`
Տաթև
13:27, ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ.
Բարետես արտաքի՞ն, թե՞ լավ խորհրդատու
     Շատ են չէ հայտարարություններ, որոնց պարտադիր կետերից է՝ բարետես արտաքին։ Նման հայտարարությունները հիմնականում հանդիպում են վաճառակետերում, չգիտես որտեղից վերցրել ենք մի գաղափար, համաձայն որի, եթե վաճառուղուհու արտաքինը գեղեցիկ է, ապա հիանալի առևտուր կունենանք։ Չգիտեմ, միայն ե՞ս եմ այն կարծիքին, համաձայն որի, նախ և առաջ, մինչ բարետես արտաքինը, առաջնային է բարեկրթությունը, մարդկանց հետ շփվելու կուլտուրան, պահվածքը, վարվելակերպը և այսպես շարունակ։
     Եկեք մի պահ պատկերացնենք բարետես արտաքինով երկու վաճառողուհիներին, որոնք միասին թունդ բամբասում են, մի զարմացեք․ չեմ հորինում, այլ ներկայացնում այն իրավիճակը, որի ոչ միայն ականատեսն էի, այլև մասնակիցը։ Կանգնել ու սպասում եմ, թե երբ է բամբասանքը վեջանալու, որ հարցս ուղղեմ, իսկ երբ տեսա, որ բամբասանքը ավելի թունդ է դառնում, ստիված ներողություն խնդրեցի ու հարցս ուղղեցի, «բարետես արտաքինը» շրջվեց, խեթ նայեց ինձ, տհաճ տոնով ճակատիս «չէ» շպրտեց ու արագ անցավ իր գործի շարունակությանը։ Այ քեզ զարմանք, ում էր պետք գեղեցիկ սնանրվածքը, գեղեցիկ դեմքն ու առհասարակ արտաքինը, երբ խոսքի ու վարվելակերպի մեջ գրամ իսկ գեղեցկություն չկա։ Դժվար թե չլինեն մարդիկ, որ նման իրավիճակների մեջ ընկած չլինեն, կամ գոնե ականատեսը չլինեն։ Իրականում այնքան էլ էական չէ, թե քեզ խորհուրդ տվողը կամ մուննաթ եկողը ինչ տարիքի ու տեսքի է։ հարկ է նշել, որ մեծ նշանակություն ունի պահվածքը, խոսելը և ինչու ոչ խորհուրդ տալ կարողանալը։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4627 | 0 | 0
Facebook