Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառում՝ Երևանի Սիամանթոյի անվան դպրոցում

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
17:14, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառում՝ Երևանի Սիամանթոյի անվան դպրոցում
     Մայրաքաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում հերթական միջոցառումը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Սիամանթոյի անվան հ.162 հիմնական դպրոցում: Աշակերտները հանդես են եկել ֆրանսիական ստեղծագործությունների կատարմամբ՝ երգել են, պարել, արտասանել՝ արժանանալով ներկաների հիացական վերաբերմունքին և ծափերին:
     Միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:
     Հիշեցնենք, որ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում մայրաքաղաքի կրթական և մշակութային օջախներում կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2198 | 0 | 0
Facebook