Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնին մասնակցելու է իսպանական Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
13:47, ուրբաթ, 03 օգոստոսի, 2018 թ.
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնին մասնակցելու է իսպանական Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը

Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը Երևանի քաղաքապետարանում հյուրընկալել են «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնին մասնակցելու նպատակով Իսպանիայից ժամանած Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Մերսեդես Մենոր Սեզպեդեսին:

Քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ողջունելով Վիյենայի քաղաքապետարանի մասնակցությունը փառատոնին, նշել է, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստը» Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից իրականցվող զբոսաշրջային բաղադրիչ պարունակող երեք հիմնական փառատոներից մեկն է, և հենց այդ պատճառով շատ կարևոր է, որպեսզի փառատոնին իրենց մասնակցությունն ունենան նաև աշխարհի այլ քաղաքների ներկայացուցիչներ, հատկապես այս տարի, երբ տարին հոբելյանական է Երևանի համար:
     Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար տիկին Մերսեդես Մենոր Սեզպեդեսն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ հետևել է նախորդ տարիներին կազմակերպված փառատոներին և ուրախ է, որ այս տարի կմասնակցեն օգոստոսի 4-ին կայանալիք փառատոնին և կներկայացնեն նաև իրենց իսպանական ազգային հագուստներն ու մշակույթը:
     Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են նաև երկու քաղաքների միջև տուրիզմի ոլորտում գործընկերական կապերն ամրապնդելու և համագործակցության նոր եզրեր գտնելու վերաբերյալ հարցեր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5887 | 0 | 0
Facebook