Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երևանում անցկացվել է համաքաղաքային շաբաթօրյակ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
14:47, շաբաթ, 08 սեպտեմբերի, 2018 թ.
Երևանում անցկացվել է համաքաղաքային շաբաթօրյակ

Վաղ առավոտյան մեկնարկած համապետական շաբաթօրյակի հետ միաժամանակ մայրաքաղաքում անցկացվել է նաև համաքաղաքայինը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակա կառույցների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, ուսանողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնակիչներ:

Համաքաղաքային շաբաթօրյակին մասնացել է նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, ով, կարևորելով նմանատիպ շաբաթօրյակների պարբերաբար անցկացումը, նշել է, որ դա ոչ միայն նպաստում է քաղաքն ավելի մաքուր պահելու գործին, այլ նաև կրում է դաստիարակչական բնույթ՝ քաղաքացու մեջ սերմանելով սեփական քաղաքի հանդեպ սեր և հոգատարություն:
     Շաբաթօրյակի ընթացքում մեծածավալ սանմաքրման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակերում, այգիներում, պուրակներում, անտառային տարածքներում, պողոտաներում, փողոցներում, հրապարակներում, դպրոցներում, ինչպես նաև հանրային նշանակության այլ կառույցների հարակից տարածքներում:
     Շաբաթօրյակի մասնակիցներն ապահովված են եղել բահերով, դույլերով, ձեռնոցներով և այլ անհրաժեշտ իրերով: Որոշ հատվածներում կիրառվել է նաև ծանր տեխնիկա, իսկ առավել դժվարամատչելի հատվածները մաքրվել են ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների ուժերով:
     Կազմակերպիչները հատուկ ուշադրություն են դարձրել աղբ թափելու համար չնախատեսված այն նայրերին, որոնք որոշ քաղաքացիների անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով վերածվել են մշտական աղբավայրերի:
     Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով՝ շաբաթօրյակին ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 80 միավոր տարբեր նշանակության տեխնիկա, աղբավայր է տեղափոխվել շուրջ 350 տոննա աղբ, այդ թվում՝ քաղաքացիների կողմից շքամուտքերին կից հատվածներում և աղբամանների մոտ թողած անօգտագործելի գույք և կոշտ թափոններ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6022 | 0 | 0
Facebook