«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնի մանրամասները ներկայացվել են մամլո ասուլիսի շրջանակում
«Արմենպրես» գործակալության մամլո սրահում տեղի է ունեցել ասուլիս՝ նվիրված «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կայանալիք «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնին: Մարնամասները ներկայացրել են Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, «Տարազ ԷյԷմ» ազգայն նորաձևության սրահի հիմնադիր տնօրեն, դիզայներ Սվետլանա Հակոբյանը, «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանը, դիզայներ Գևորգ Շադոյանը («Շադոյան Ֆեյշն») և Իսպանիայից ժամանած Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Մերսեդես Մենոր Սեզպեդեսը: Քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշել է, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում, քանի որ այն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի կողմից կազմակերպվող զբոսաշրջային բաղադրիչ պարունակող երեք հիմնական միջոցառումներից մեկն է: «Հայկական տարազը մեծ հետաքրքրություն է առաջացնում աշխարհի տարբեր երկրներում: Ես իմ հավաքածուն ներկայացրել եմ Թայլանդում և Չինաստանում, որտեղ հայկական տարազները մեծ պահանջարկ են ունեցել», - նշել է դիզայները: Վիյենայի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի ղեկավար Մերսեդես Մենոր Սեզպեդեսը, ով Հայաստան է ժամանել հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար. «Ինձ հետ բերել եմ իմ հայրենիքի տարազները և փառատոնի շրջանակում անպայման կներկայացնեմ դրանք մասնակիցներին: Ինձ շատ են հետաքրքրում հայկական տարազները, զարդանախշերը, դիզայներական առանձնահատկությունները: Հենց այդ պատճառով անհամբեր սպասում են փառատոնի մեկնարկին» : |