Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Միլանի տաճար՝ Դուոմո

Աննա Աննա
Հեղինակ`
Աննա Աննա
21:01, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
Միլանի տաճար՝ Դուոմո
     Միլանի տաճար (իտալ.՝ Duomo di Milano), գոթական տաճար Միլանում։ Ունի 106.5 մետր բարձրություն և պատրաստ է տեղավորել 40 000 մարդու միաժամանակ։Միլանի գոթական տաճարը գտնվում է Լոմբարդիա շրջանի վարչական կենտրոնում և նվիրված է Սանտա Մարիա Նաշենտեին։ Այն Միլանի արքեպիկոպոսի նստավայրն է։ Իր մեծությամբ 4-րդն է աշխարհում, իսկ Եվրոպայում` 3-րդը։ Միլանի տաճարը իր գոթական ոճով զիջում է միայն Սևիլյանտաճարին։ Տաճարն ունի բազմաթիվ մարմարյա սրածայր աշտարակներ, որոնք իրար են կցված հենարանների ցանցով։

Տաճարը սկսել են կառուցել 1386 թվականին Անտոնիո դա Սալուցոյի նախաձեռնությամբ։ Մինչ ակտուալ աշխատանքի սկիզբը, 3 հիմանական շենքեր էին կառուցվել՝ Արքեպիսկոպոսի պալատը, Հասարակության պալատը և Սուրբ Ստեփանոսի կնունքի պալատը։ 1805 թվականի մայիսի 20-ին Նապոլեոն ԲոնապարտըԿառլո Պելիչանիին հրամայեց ավարտել տաճարի շինարարությունը և վերջապես 1813 թվականին տաճարն արդեն ամբողջովին կառուցված էր։

Տաճարի կառուցման գաղափարը իտալացի Սիմոնե դե´ Օրսենիգոնինն է։ Տաճարը կառուցելիս Լեոնարդո դա Վինչիի և Դոնատո Բրամանտեի խորհրդով գոթական ոճը միահյուսվում է ժամանակի Ռենեսանսյանմշակույթի տարրերի հետ։

Կարծիք կա, որ տաճարի խորանի տակ պահվում է գամ, որը բերվել է Քրիստոսի խաչից։ Տաճարի ներսում գտնվում է Միլանի հովանավորուհու՝ «La Madonnina» -յի ոսկյա արձանը, որը տաճարի գլխավոր խորհրդանիշն է։

Duomo Milano
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
13020 | 0 | 0
Facebook