Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Շվեդագոն պագոդա

Աննա Աննա
Հեղինակ`
Աննա Աննա
11:49, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
Շվեդագոն պագոդա
     Շվեդագոն, հսկայական բուդդիստական սրբավայր՝ ստուպա, Մյանմայի (նախկինում Բիրմա) ամենամեծ քաղաքում՝ Յանգոնում։ Անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմընրան տվել է այսպիսի նկարագիր․ «Փառահեղորեն վեր բարձրացող, ինչպես հույսը հոգու մութ գիշերում» ։

Շվեդագոնը համարվում է Մյանմայի ամենասրբազան վայրերից մեկը, որովհետև այստեղ են գտնվում նախկին չորս բուդդաների մասունքները՝ ներառյալ բուդդիզմի հիմնադիր Սիդհարթա Գաուտամայի ութ մազերը։ Դարերի ընթացքում ստուպան վերակառուցվել և ընդարձակվել է ։Շվեդագոն մեհյան

Պատմաբաններն ու հնագետներն նշում են, որ մեհյանը կառուցվել է եղբայրների կողմից 6-10-րդ դարերում։ Սակայն ավանդույթի համաձայն՝ Շվեդագոն մեհյանը կառուցվել է 2600 տարի առաջ, որը եղել է աշխարհի հնագույն բուդդիստական տաճարը։ Ըստ ավանդույթի՝ Տրապուսան և Բահալիկան երկու եղբայրներ էին հյուսիսից, որոնք կենդանության օրոք հանդիպել էին բուդդային և նրանից ստացել նրա ութ մազերը։ Դրանից հետո նրանք վերադարձել էին Բիրմա և տեղական կառավարչի օգնությամբ գտել Սինգյուտար Հիլլը, որտեղ ամփոփված էին Հաութամա Բուդդային նախորդող բուդդաների մասունքները։1451 թվականին կառույցը պատվել է ոսկով, իսկ 1775 թվականին՝ Ինվայի Սինբյուշին թագավորի օրոք, կառույցը բարձրացվել է մինչև ներկայի 300 ոտնաչափ 100 մ բարձրության։ Ստուպայի արտաքին տեսքը ստեղծվել է ավելի քան 20000 հազար հոծ ձուլակտորներից։ Ստուպայի գագաթը ծածկված է ավելի քան 5000 ադամանդներով և 2000 սուտակներով, շափյուղաներով‌։ Ներկայումս հիմնական ստուպան շրջապատված է ավելի փոքր ութ ստուպաներով, ինչպես նաև բազմաթիվ փոքրաքանդակներ ունեցող աճյունասափորներով, արձաններով և պերճաշուք, լաքապատ տաղավարներով՝ ներառյալ այնտեղ պահպանվող երեք ձայներանգ ունեցող Մահա Թիթհագանդա զանգը։ Այն աշխարհի ամենածանր զանգերից մեկն է և կշռում է 42 տոննա։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6421 | 0 | 0
Facebook