Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐԴԵՆ ՈՒՇ Է

Աննա Աննա
Հեղինակ`
Աննա Աննա
14:16, ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ.
ԱՐԴԵՆ ՈՒՇ Է

Քեզ կանչեցի: Եվ դու եկար, սիրելիս: եկար երկար տարիների բացակայությունից հետո: Դու չհասցրեցիր զանգը խփել: Երբ եկար, ես դուռը բացած, քեզ էի սպասում: Մտար առաջվա պես հանդարտ, անշտապ: Մտար այնպես, ասես երեկ էիր հեռացել: Հետո ժպտացիր: Դու պահել էիր քո կորած ժպիտի հմայքը: Բայց ինչ-որ բան առաջվանը չէր: Չէ՞ որ տարիներ էին սահել: Իսկ տարիները խնայել չգիտեն: Նայեցի միջանցքի կիսամութում: Պոխված էիր: Նույնիսկ այդ կիսամութը չօգնեց: Առաջվա եռանդը, ինքնվստահությունը չկային: Շատ բան չկար: Դեմքիդ տխրություն տեսա, աչքերումդ` վախ: Նստել կողքիս, գանգատվում էիր կյանքից: Ես ել ասելու շատ բան ունեի: Բայց մտքովս չէր անցնում գանգատվել: Քեզ համար ուրիշ խոսքեր էի պահել, սիրելիս: Խոսքեր, որ ժամանակին չէի հասցրել ասել: Քեզ համար ուրիշ խոսքեր էի պահել: Պահած էլ մնացին: Քո գանգատը (ինչու միայն գանգատը, աչքերիդ վախը) մոռացնել տվեցին ամեն ինչ: Անգամ թաքուն պահած, հոգեպահուստ խոսքերը;Ու փորձում էի վերականգնել հինը: Փորձում էի կպցնել սիրո կոտրված բաժակը: Հիշեցի տարիներ առաջ, մեր հանդիպումները: Որքան էի խնդրում, որ գաս: Իսկ դու չէիր գալիս: Ես այն ժամանակ երազում էի այսպիսի մի գիշեր, այսպիսի մի սենյակ, այսպիսի մի մենակություն: Ամեն անգամ, երբ կանչում էի քեզ, երբ սեթևեթում էիր, ես մտքում կրկնում էի սիրահար մեծ իտալացու սոնետի երեք տողը միայն, երեք տողը.

Նա Էլ, հենց իջներ վերջին երեկոն,

Սիրո, լուսնի հետ այցի գար մի օև,

Ու մնար մենակ ինձ հետ գիշերով

Հիմա դրսում գիշեր է, և դու եկել ես, սիրելիս: Քեզ կանչեցի, և դու եկար: Եկար անմիջապես, առանց սեթևեթանքի: ՀԻմա նստած կողքիս, դու քո դժգոհության ու կորուստների մանյակն ես շարում, իսկ ես մտքումս կրկնում, հազար անգամ կրկնում եմ այդ բանստեղծության հին տողերը: Կրկնում եմ, բայց ինչու մի չարագուշակ միտք երկրորդում է նորից.: Ես լուռ լսում եմ քեզ: Դու չհասկանալով իմ վիրավոր կարոտը, քո դժգոհության ու կորուստների մանյակն ես շարում: Քո աչքերում վախ կա: Այդ վախը վախեցնում ե ինձ, դեմքիդ կնճիռների անտես ցանցը հուսահատեցնում: Մի՞թե այս էր իմ երազանքը, մի՞թե: Իհարկե` ոչ: Կոտրած սերը, կոտրած ապակու պես, էլ չի կպչի, չի կպչի:

Եվ ժամանակը լուռ օրորում էր գլուխը.

- Ո~ւշ է, ո~ւշ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5235 | 0 | 0
Facebook