Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Կատալոնինայի Մոնսերատի մենաստանը

Աննա Աննա
Հեղինակ`
Աննա Աննա
01:42, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
Կատալոնինայի Մոնսերատի մենաստանը

Մոնսերատ Բենեդիկտյան մենաստանը Կատոլոնիայի հոգևոր և կրոնական խորհրդանիշներից է, ամբողջ աշխարհի կաթոլիների ուխտագնացության կենտրոններից մեկը:

Վանքը տեղակայված է ծովի մակերևույթից 725 մ բարձրության վրա, Բարսելոնայից 50 կմ հյուսիս-արևմուտք և անվանակոչվել է տվյալ տեղանքի անունով` Մոնսերատ / «Կտրտված լեռներ» /: Այստեղ, 10, 5 կմ տարածության վրա վեր են խոյացած հազարավոր անսովոր ուրվագծերով ժայեռեր:
Մոնսերատի մասին առաջին հիշատակումը մեզ է հասել 880-ից: IX դարում այստեղ էին գտնվում 4 առանձնախցեր, որոնցից մեկը նվիրված էր Կույս Մարիամին: 1025թ. այստեղ էր գտնվում ռոմանական ոճի բենեդիկտյան մենաստանը:
XII դարում ձևավորվել է մենաստանի ժամանակակից ճարտարապետական ոճը:
Քրիստափոր Կոլոմբոսը իր երկրորդ ճամփորդության ժամանակ, ի պատիվ Մոնսերատ վանքի անվանել է կղզի Փոքր Ալթյան կղզախմբում, որն այսօր բրիտանական գաղութ է:
1522թ. այստեղ ուխտագնացություն է կատարել ճիզվիտների միաբանության հիմնադիր Իգնասիո Լոյոլան: 1592-ին կատարվել է ունեցել վերածննդի ոճով ու գոթական տարրերով կառուցված նոր տաճարի օծումը:
Մոնսերատի մենաստանում է պահպանվում Կատոլոնիայի ազգային արժեքներից մեկը` XII դարի Մանուկը ծնկներին Աստվածամոր արձանը, որի համար այն դարձել է համաշխարհային ուխտագնացության վայրերից մեկը: Թուխ գույնի ոսկեզօծ հագուստի համար 95 սանտիմետրանոց արձանը անվանում են «Սև Տիրամայր»: Կատալոնացիներն այն քնքշանքով անվանում են «La Moreneta», որ նշանակում է «Թխահերիկ»:
Ի պատիվ Մոնսերատի Տիրամոր անվան (կրճատ Montse Mons) Կատալոնիայում աղջիկներին հաճախ են անվանակոչում Մոնսերատ: Այս անունով է հռչակավոր սոպրանո Մոնսերատ Կաբալիեն:
Վանքի գրադարանում են պահպանվում միջնադարյան ձեռագիր գրքեր և վանական տպագիր հրապարակումներ: Այստեղի տպագրատունն Իբերիան թերակղզու ամենահներից է: Գրադարանի հավաքածուն բաղկացած է ավելի քան 300 000 հատորյակներից, որոնցից 400-ը` ձեռագիր են: Գրադարանի ամենաարժեքավոր ձեռագիրը XIV դարի Llibre Vermell հավաքածուն է, որը պարունակում է տասը միջնադարյան երգեր: Այն մատչելի է միայն արական սեռի աշխարահռչակ գիտնականներին:
Մինչ օրս բացառություններ չեն արվել:
Զբոսաշրջիկներն այցելում են Վանքի գլխավոր տաճար` լսելու տղաների հայտնի երգչախմբին, որն յուրաքանչյուր կատարում է Մարիամ Աստվածածնի հիմնը, ինչպես նաև, խոնարհվելու համար Տիրամոր հանրահռչակ արձանին:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
3296 | 0 | 0
Facebook