Զրուցակիցս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Ջեմմա Նուրիջանյանն է: Ջեմմային ֆեյսբուքում և դրանից դուրս ճանաչում են ստեղծագործական տաղանդի շնորհիվ:
1.Մանկությանս ամենամեծ հիշողությունը...
-Ինձ միշտ մանկությանս ընկերներն են հիշեցնում, ընկերուհիս ասում ա շատ կամակոր էիր, ինչ գտնում էինք ձեր բակից, ասում էիր տվեք ինձ, դա իմն ա (ծիծաղում է)
2. Կյանքն ինձ համոզել է, որ...
-Երբեք որևէ տարածության վրա, որևէ իրականության մեջ ոչինչ չպիտի էնքան մոտ ընդունես քեզ, որ հետո մնաս դրա տակ:
3. Երբեք չեմ անի այնպիսի աշխատանք...
-Որը կլինի այնպիսի միջավայրում, որտեղ ինձ տաք հարաբերություններ չեն շրջապատեի:
4.Ինձ թվում է, որ...
-Ցանկացած շփման մեջ պիտի միշտ հետ գնալու տեղ թողնես:
5. Իմ սիրելի ուտեստներն են...
-Եթե չհաշվենք Fast food-ը, ուրեմն այն ամենը, ինչը տատիկս ա պատրաստում: Էնտեղ միշտ մեծ չափաբաժնով սեր կա, ու դա բավական է (ժպտում է)
6.Իմ ներաշախրհն ու արտաքին աշխարհը...
-Իրար հետ համատեղելի չեն, իրար տանել չեն կարողանում ու չեն ուզում ճանաչել:
7. Ես երբեք չեմ թաքցրել, որ...
-Չափից շատ ինքնավստահ եմ, ինձ սիրում եմ բոլորից շատ, ու երբ ինձ չեն սիրում, ես դա նրանց ներում եմ (ծիծաղում է)
8. Հայաստանն ու ես...
-Իրար լավ գիտենք, մեր մեջ խելահեղ սեր կա, բայց ինքը գիտի, մի օր ես իրեն կթողնեմ նորից վերադառնալու ակնկալիքով:
9. Կորուստներն ու ձեռքբերումները...
-Խայտառակ սիրուն են իմ կյանքում:
10Ասա ինձ չես կարող, և ես...
-Կգրավեմ ամբողջ աշխարհը (այդ թվում և քո) ասածդ խոսքերը միշտ գրպանումս պահած:
11.Ֆեյսբուքը...
- Այն ինձ «կյանքի մարդիկ» ա տվել, մի պայմանով, որ իրենց հետ պիտի շփվեմ իր սահմաններից դուրս: Ու ես պահում եմ մեր պայմանը:
12.Եթե ինձ բնութագրեի մի նախադասությամբ, ապա կասեի...
- This girl is on fire ! (ժպտում է)
13.Գուցե սխալվում եմ, բայց...
-Երբեք չեմ վերադառնում մի տեղ, որտեղ արդեն ինձ մի անգամ չեն հավատացել:
14. Ես նորից կսիրահարվեի նրան, եթե...
-Նա ցնդելու սիրուն մատներ ունենար, ու նույնիսկ եթե ծնվեր 1000անգամ
15.Ես Ջեմմա Նուրիջանյանն եմ, ես...
-Դեռ կյանքի շատ ճանապարհներն ունեմ անցնելու ինձ գտնելու, վերագտնելու ու բարին արարելու համար՝ ՀԱՎԵՐԺ: