Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՆ. Գրիգոր Գևորգյան

22:06, կիրակի, 06 մայիսի, 2018 թ.
ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՆ. Գրիգոր Գևորգյան


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Զրուցակիցս FBH.am կայքի տնօրենների խորհրդի անդամ, «Հայք» հաղորդաշարի հեղինակ Գրիգոր Գևորգյանն է:


    

1.Առավոտը սկսում եմ...

- Զարթուցիչի ձայնը մի 5 անգամ անջատելով


    

2.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք

-Միջատներ


    

3.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո...

-Երազիս շաուրմա ու խորոված է գալիս, քանի որ ես այդ ժամերին երբեք հաց չեմ ուտում


    

4. Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքը Ձեր աչքերով

- Այ սա բարդ հարց է /ծիծաղում է/ Երևի՝ Կապան: Խուստուփ լեռը, պատմամշակութային վայրերը, բնությունը... չեմ հոգնի երբեք


    

5. Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, ապա այն կկոչվեր...

- «Անկանխատեսելին»


    

6.Կյանքը ձանձրալի է առանց...

- Տիգրան Խաչիկյանի /ծիծաղում է/


    

7. Հայաստանում հնարավոր է...

-Անհնարինը


    

8. Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի...

- «Մարդ, ով փորձում է միշտ շարժվել առաջ, դնել իր առջև նպատակներ և հասնել դրանց ու երբեք ոչ մի դեպքում չհանձնվել և չկոտրվել»


    
    

9. Կորուստներն ու ձեռքբերումները...

-Անխուսափելի են, կյանքի դրվածքն է այդպիսին, ուղղակի կորուստներից չպետք է հիասթափվել, իսկ ձեռքբերումներով չպետք է սահմանափակվել


    

10.Ո՞ր հայտնի մարդու հետ սուրճ կխմեիք

-Եթե հնարավորություն ունենայի ժամանակը հետ տալու կսրճեի մեր ազգի հերոսներից յուրաքանչյուրի հետ՝ Մոնթեի, Նժդեհի, Անդրանիկի ու այդպես շարունակ: Ես նրանցից կուզենայի շատ բան սովորել /ժպտում է/


    

11. Գուցե հնարավոր է...

-Գուցե հնարավոր է անհնարինը: Միշտ պետք է հավատալ, պայքարել և չհանձնվել ու այդ անհնարինը կթվա հնարավոր:


    

12.Կսիրահարվեմ նրան, եթե...

- Նա լինի այսպիսին.

Լուսնի պես լուսավոր, արևի պես ջերմացնող,

Ծաղիկի պես նուրբ ու քնքուշ, աստղի պես շողացող

Նա ինչպես կյանքի գարուն, վեհ լինի ինչպես լեռն Արարատ

Նա ինչպես հեքիաթ իրական, աղջիկ լինի պարզ ու հասարակ:


    

13. Գուցե ես սխալվում եմ, բայց ...

-Անսխալականներ չկան: Պետք է սիրել գնահատել մարդուն ինչպիսին նա կա


    

14.Աշխատանք, որը երբեք չեք կատարի

-Այնպիսի աշխատանք, որից ես գլուխ չեմ հանում ու հաճույքով չեմ անի


    

15.Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն...

-Ինչ-որ բան, որն ի սրտե չի

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5893 | 0 | 0
Facebook