Զրուցակիցս Հանրային ռադիոյի թղթակից, լրագրող Սաթիկ Իսահակյանն է:
1.Առավոտը սկսում եմ...
-Երբեմն մարզանքով և անցնում եմ գործի
2.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
-Թոք և իմ կողմից չսիրված ուտելիք է նաև յուղոտ խոզի միսը
3.Ձեր սիրելի հեղինակը
- Պարույր Սևակ
4. Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքը Ձեր աչքերով
-Գյումրի
5. Ասա ինձ՝ չես կարող, և ես ...
-Կասեմ, որ ամեն ինչ էլ հնարավոր է, միայն պետք է վստահել ուժերիդ ու լսես ներքին ձայնդ
6.Գուցե ես սխալվում եմ, բայց ...
-Անսխալական մարդ չկա, պարզապես ես ունեմ իմ կարծիքն ու համոզմունքը
7. Հայաստանում հնարավոր է...
-Այո, ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ անհնարին թվացողը: Ուղղակի մեր ուժը մեր միասնության մեջ է, ապացույցը՝ վերջին իրադարձություններն են, որը շատերիս համար անհնարին էր թվում: Անհնարին է միայն մեր, , հարևաններին, , փոխելը, նկատի ունեմ սահմանակից թշնամի երկրներին:
8. Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի...
-Բարի, համբերատար, ժպտադեմ, բայցև՝ մտախոհ, ընկերասեր, հյուրասեր, դրական մարդ
9. Կորուստներն ու ձեռքբերումները...
-Տխրում եմ, երբ լավ ընկերներիս ու բարեկամներիս եմ կորցնում, երբ նրանք հեռանում են երկրից: Ձեռքբերումներս լավ ընկերներս են, սիրող ու մշտապես կողքիս գտնվող հարազատներս, աշխատանքային հաջողություններս...
10.Ո՞ր հայտնի մարդու հետ սուրճ կխմեիք
-Շարլ Ազնավուրի, ում ամբողջ աշխարհն է ճանաչում և ես շատ հպարտ եմ, որ իր հայրենակիցն եմ, նրանով ճանաչում են Հայաստանը
11. Գուցե հնարավոր է...
-Ամեն ինչ, գուցե հնարավոր է նույնիսկ այն, որ ես Ազնավուրի հետ սրճեմ
12.Պատուհանից այն կողմ...
-Աշխարհն է իր բոլոր գույներով, օրը ոմանց համար բացվում է պայծառ, ոմանց համար՝ մռայլ: Պետք է ներդաշնակ ապրել բնության հետ
13. Եթե կարողանայի ...
- Մարդկանց կդարձնեի ավելի բարի, հանդուժող, միմյանց օգնող, սիրող ու հարգող, կվերացնեի անտարբերությունը, որն ինձ համար ամենաանընդունելին է
14.Հաճելի է, երբ...
-Տեսնում եմ մարդկանց ուրախ, երբ դու կարողանում ես մեկին օգնել և երբ կարողանում ես նպատակներդ իրականացնել
15.Ի՞նչ կասեիք այս պահին, եթե ողջ աշխարհը լսեր Ձեզ
- Ուզում եմ աշխարհում խաղաղություն լինի