Զրուցակիցս ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Կովկասագիտության բաժնի ուսանողուհի Զեմֆիրա Եգանյանն է: Զենֆիրան շատ ակտիվ է ուսանողական կառույցներում:
1.Առավոտը սկսում եմ...
-Աղոթքով ու ժպիտով
2. Թե՞յ, թե՞ սուրճ
-Թեյ
3. Ո՞ր հայտնի մարդու հետ թեյ կխմեիք
-Ռազմիկ Դավոյանի
4. Ես ես չեմ, երբ…
-Քաղցած եմ
5.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
- Երևի թե օձի միս չեմ փորձի ուտել և միջատներ
6.Ասա ինձ ՝ չես կարող և, ես...
-Կապացուցեմ, որ չկա աշխարհում՝ չես կարող, աշխարհում կա՝ չես ուզում ...
7.Սիրեցի նրան, որովհետև...
-Որովհետև իմն էին նրա հոգին, աչքերը, սիրտը ու ԻՆՔԸ
8.Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն…
-Մի բան, որն ի սրտե չէ
9. Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր լիակատար հանգիստը
-Գիրք, ծով, անձև ու ՆԱ /ժպտում է/
10. Ի՞նչ կասեիք այս պահին, եթե ողջ աշխարհը լսեր Ձեզ
-Դու կարող ես, մի՛ դադարիր պայքարել
11. Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, ապա յան կկոչվեր…
- «Լացկանը»
12.Ապագայից ինչ-որ պահի կանխագուշակու՞մ, թե՞ տոմս դեպի մանկություն...
-Տոմս դեպի մանկություն
13.Տուր ինձ ևս մեկ հնարավորություն և, ես…
-Կտպեմ բոլոր բանաստեղծություններս հավերժական թղթի վրա և չեմ կորցնի /ծիծաղում է/
14.Հավատում եմ, որ...
-Կփոխվի աշխարհը դեպի բարին, խաղաղը ու սերը: Եվ ես այդ սիրո մեջ 80 օր կպտտվեմ աշխարհի շուրջ / ժխտում է/
15.Կա սեր, կա…
-Կյանք