Մի՞թե քեզ թվաց
Թե աչքը կապո՜ւյտ
Միայն կապո՜ւյտ է մշուշում տեսնում,
Կապույտ անուրջնե՜ր կապույտի ներսում,
Կապույտ արցունքնե՜ր
Ու …կյա՜նքը կապույտ,
Բայց աչքը կապո՜ւյտ
Քո ա՜չքը տեսավ-
Անհո՜գ ու անփույթ,
Աչքդ ծիծաղեց մի մանկան վրա,
Որ ձե՜ռքը մեկնեց կրակին անգութ:
Ու կապույտը հասկացա՜վ,
Որ ոչի՜նչ չգիտես կապույտի մասին,
Որ ապրե՜լ ես, ապրո՜ւմ ես, որ կա՜ս
Ուրիշի կապույտ երազի հաշվին…
Կապույտ երազի թռչո՜ւնը կապույտ
Թռա՜վ ու ձուլվեց ամպերին,
Կապույտ երկինքը դարձավ պաշտամունք
Ու քեզ թվա՜ց թե՝
Կապո՜ւյտը միայն տեսնում է
Կապույտ…