Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայրաքաղաքը կունենա մինի ֆուտբոլի ևս 6 խաղադաշտ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
13:43, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
Մայրաքաղաքը կունենա մինի ֆուտբոլի ևս 6 խաղադաշտ
     Բակային ֆուտբոլի նկատմամբ երեխաների ու դեռահասների շրջանում եղած մեծ հետաքրքրությունից ելնելով, ինչպես նաև բակային ակտիվ հանգստի ապահովման նպատակով ամեն տարի վարչական շրջաններում ավելանում է մինի ֆուտբոլի խաղադաշտերի թիվը:
    
     Երևանի քաղաքապետարանի 2017 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում մայրաքաղաքում ավարտին է մոտենում մինի ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագիրը:
    
     Ըստ այդմ, Աջափնյակ, Նորք-Մարաշ, Դավթաշեն, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում կառուցվում են մեկական նոր խաղադաշտեր:
    
     #վարչականշրջաններ #խաղադաշտ#բարեկարգմանոլորտ

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1964 | 0 | 0
Facebook